Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին և այլ քաղաքացիների
ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների։
Ոստիկաններն ուժով ակցիայի մասնակիցներին նստեցրեցին ոստիկանական մեքենա։ Մեքենա նստելիս քաղաքացիները շարունակում էին բղավել «Նիկոլ դավաճան»։
Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։ Ոստիկաններն իրենց գործողություններն իրականացնում էին քաղաքացիների՝ «ամոթ», «թուրք եք» վանկարկումների ներքո։
Ակցիայի մասնակիցների հարցին, թե ինչո՞ւ, ինչ հիմնավորմամբ են բերման ենթարկում քաղաքացիներին, ոստիկանները չեն պատասխանում։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ նրանք բերման են ենթարկել Գեղամ Մանուկյանին, ով իր ամբողջ կյանքը պայքարել է Հայաստանի համար։
«Նրանք, ովքեր այսօր նրան այդպես նստեցնում են ոստիկանության գազել, նույն թուրքն են, որի դեմ Գեղամը պայքարել է։ Գեղամ Մանուկյանն այն մարդն է, որ Թուրքիայում ցեղասպանության մասին պաստառ է հանել Էրդողանի դեմը»,- ասաց ակցիայի մասնակից քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- Ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլը և իր դավաճանական խումբը զգալու են՝ իրենք Հայաստանում անելիք չունեն. Մամիջանյան
- Փետրվարի 3-ին, ժամը՝ 10:00-ին, Ազգային ժողովի շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա․ Հայրենիք փրկության շարժում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան