Հասարակություն 13:38 03/02/2021 Հայաստան

Գեղամ Նազարյան. Հավաքեք ձեր իրերն ու դուրս եկեք կառավարական առանձնատներից, դրանք պետք է տրամադրվեն զինծառայողներին

«Ընդամենը մեկ շաբաթ և մեկ օր առաջ հայտարարեցի այս նախաձեռնության մասին՝ անկեղծ ասած չսպասելով, թե ինչ արձագանք պետք է ստանամ։ Սպասվածից շատ ավելի մեծ արձագանք եղավ՝ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ ոչ միայն Հայաստանից, զինծառայողներից ու նրանց ընտանիքներից, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց  «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգարը զոհվեց արցախյան պատերազմում, երկար ժամանակ նրա մարմինը չէին գտնում։ Սեպտեմբերի 29-ին զոհված Աբգարին հուղարկավորեցին հունվարի սկզբին։

«Անկեղծ ասեմ, շատ ծանր աշխատանք է, թե հոգեբանական, թե ֆիզիկական իմաստով, բայց դա մեր պարտքն է, մեր որդիների պատգամն է, որպեսզի երբեք էլ չկրկնվի այն, ինչ եղավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած հատվածում»,- ասաց Նազարյանը։

Նախաձեռնության հեղինակ քաղաքագետը շնորհակալություն հայտնեց արձագանքների, պատրաստակամության, աջակցության համար, ասաց՝ դա նաև շատ պարտավորեցնող է։

Նա շնորհակալություն հայտնեց լրագրողական համայնքին և նշեց՝ զգացել է, նրանք կանգնած են զոհված զինծառայողների ծնողների կողքին, վստահություն հայտնեց՝ համատեղ աշխատանքի ընթացքում համագործակցությունն ավելի արդյունավետ ու տեսանելի կդառնա։

Նազարյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց եկեղեցուն՝ ժողովրդի կողքին կանգնելու համար, ասաց, հոգևորականները գյուղ առ գյուղ այցելում են զոհվածների ընտանիքներին, իրականացնում են մեծ ծավալի ու խորքային աշխատանք։

Առաջին նախագիծը, որի մասին հայտարարեց նախաձեռնության հեղինակը, կոչվում է  «Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին»։

«Հուսով եմ այն մեծ տարածում կգտնի։ Միտքն ու գաղափարն այն է, որ Երևանում կա բավական մեծ անկյուն՝ ինը առանձնատնով, կից սպասարկող կառույցներով, որտեղ թաքնվել են երկու ընտանիք, որոնք անցանկալի անձինք են մեր պետության համար։ Անկախ այն բանից, թե երբ տեղի կունենա իշխանափոխությունը, մենք պետք է պահանջենք, որ այդ ընտանիքները հավաքեն իրենց իրերն ու դուրս գան այդ առանձնատներից, որի պահպանման, էլ չեմ ասում վերանորոգման համար հարկատուների հաշվին ծախվում են մեծ գումարներ»,- նշեց Նազարյանը։

Նա հարց է հնչեցնում, դժվար վիճակում գտնվող պետությունն ինչո՞ւ պետք է նման ահռելի գումարներ տրամադրի այդ ծախսերի համար, ինչո՞ւ այդ տարածքը պետք է տրվի այդ երկու ընտանիքներին, որոնց «գործողությունների՝ թե մտածված, թե տգիտության հետևանքով» ունեցանք տարածքային հսկայական, մարդկային ահռելի կորուստներ։

«Ես զոհված զինծառայողների, զինծառայողների անունից կոչ եմ անում այդ ընտանիքներին արագ հավաքել իրենց իրերն ու հեռանալ այնտեղից։ Այն պետք է դառնա խոշոր, միջազգային մակարդակի բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան մեր վիրավոր տղաները, որոնք ունեն բժշկական տարբեր ծառայությունների, պրոթեզավորման կարիք։ Ես ձեզ հավատացնում եմ, երբ այդ տարածքը հանձնվի զինվորներին, կգտնվեն բարերարներ ու աջակիցներ, որոնք բարձր մակարդակի պրոթեզավորման կենտրոն կհիմնեն այնտեղ»,- ասաց Նազարյանը։

Նա շարունակեց, կենտրոնը պետք է տրամադրի նաև բարձրակարգ հոգեբանական ծառայություններ, այնտեղ պետք է վերականգնողական փուլ անցնեն հրաշքով ողջ մնացած զինվորները, որոնք ունեն հոգեբանական  խնդիրներ։

«Առաջարկն անելուց առաջ քննարկել եմ զոհված զինվորների ծնողների հետ, նաև Կարին Տոնոյանի, Դավիթ Ամալյանի հետ, աջակցում են շատերը։ Նրանք կարծում են, որ այս առաջարկը ոչ թե պետք է քննարկվի, այլ անհապաղ իրականություն դառնա, հիմնական կարգախոսը պետք է լինի՝ «Պետական առանձնատները, ամառանոցները՝ պետության պաշտպաններին»։ Դա անհրաժեշտ քայլերից մեկն է լինելու, որ կարողանանք ուղղել մեր ողնաշարը, աշխարհին ցույց տալ, որ արժանապատիվ ազգ ենք ու նման քայլերով կարող ենք շտկել իրավիճակը»,- ասաց նա։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}