Նազարյան. Աննան ու Նիկոլը սպանեցին մեր աբգարներին, բայց ես ուզում եմ, որ նրանց երեխաներն ապրեն հանգիստ
«Այս վարչախումբն այնքան աննամուս գտնվեց, որ նոյեմբերի 10-ից հետո հրաժարական չտվեց ու մինչև հիմա էլ չի տալիս։ Եթե նրանց թվում է, որ զինծառայողները, զոհված զինծառայողների ծնողներն աստիճանաբար կլռեն, կհաշտվեն իրականության հետ, ժողովուրդը կլռի, կհաշտվի Շուշիի կորստի հետ, ապա ես ձեզ ասում եմ, վարչախմբի ներկայացուցիչներ և նրանց հատուկենտ պաշտպաններ, նման բան չի՛ լինելու»,- լրագրողների հետ այսօվա հանդիպմանը հայտարարեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ նրա որդին՝ Աբգարը զոհվեց արցախյան պատերազմում, երկար ժամանակ նրա մարմինը չէին գտնում։ Սեպտեմբերի 29-ին զոհված Աբգարին հուղարկովերցին հունվարի սկզբին։
Նազարյանը, խոսքն ուղղելով վարչախմբին, հայտարարեց՝ լինելու է հակառակը։
«Որքան ուշացնեք հրաժարականը, իշխանափոխությունը, այնքան ատելությունն ավելի ու ավելի է մեծանալու, այնքան խնդիրները հանգիստ լուծելու տարբերակները նվազելու են։ Այնպես որ, մոռացեք այն մասին, որ հանկարծ զոհվածների ծնողները լռելու են, մոռանալու են իրենց վիշտը։ Ո՛չ։ Նրանք պետք է պատասխան տան, ու մեր Նյուրնբերգն անպայման տեղի է ունենալու։ Ես Նիկոլին ու Աննային կոչ եմ անում պատրաստվել այդ դատավարությանը։ Իրենք թող նախաձեռնեն, որ դա լինի օր առաջ։ Աննան ու Նիկոլը սպանեցին իմ Աբգարին, մեր աբգարներին, բայց ես ուզում եմ, որ նրանց երեխաներն ապրեն հանգիստ։ Դրա համար մի կարևոր գործոն կա, այդ դատավարությունը պետք է օր առաջ սկսվի»,- ասաց Նազարյանը։
Նրա խոսքով, առաջիկայում նախաձեռնությունը կազմակերպելու է հանդիպումներ, քննարկումներ զոհված զինծառայողների ծնողների, զինվորների, մտավորականների, բժիշկների մասնակցությամբ։
Քաղաքագետը նշում է, որ քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ իրավիճակ է փոխվել, այս երկրի առանցքը դարձել են պատերազմի միջով անցած տղաները, որոնք ամեն ինչ արեցին թշնամու ծրագիրը կասեցվի, որոնց շնորհիվ փրկվեց Արցախի փոքր հատվածը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Հավաքեք ձեր իրերն ու դուրս եկեք կառավարական առանձնատներից, դրանք պետք է տրամադրվեն զինծառայողներին
- Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունների վրա. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Ստեղծում ենք փաստահավաք խումբ
- Գեղամ Նազարյան. Սթափվելո՞ւ ենք, թե՞ շարունակելու ենք նույն կերպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան