Գեղամ Նազարյան. Ոչ, Աննա, դուք չեք մարսելու, հաշվարկը լավ չեք արել
Քաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանն անբարոյականություն է որակում պատերազմի օրերին Արցախ մեկնած պատգամավորներին օրապահիկի ու գործուղման համար գումար տրամադրելը։
«Տեսեք ի՞նչ է ստացվում։ Իմ որդին՝ Աբգարը, մյուս տղերքը՝ Գոռը, Տիգրանը, Դավիթը, Մենուան զոհվեցին։ Զոհվեցին հիմնականում թշնամական ԱԹՍ-ների հարվածներից։ Չունեին պաշտպանիչ միջոցներ։ Մեր տղերքին հրամանով հանում ու ուղարկում էին այնպիսի տեղեր, որտեղ խրամատներ չկային անգամ։ Ընթացքում կբացահայտվի այ ասմենը, կասվի։ Բայց դրա հետ մենք ունենք փաստ, որ այդ օրերին առնվազն 8-9 պատգամավորներ Արցախ են գնացել ու ստացել են օրապահիկներ, գործուղումայիններ։ Դուք հասկանո՞ւմ եք իրենց անբարոյականության սահմանը, երբ մեր տղերքը զոհվում էին, սահման էին պահում, Արարատ Միրզոյանը, Լուլուն, Շիրակ Թորոսյանը, Հրաչը Հակոբյան, Աննայի եղբայրն է, գործուղումայինները ստացել էին ու գնացել են մնացել Ստեփանակերտի կենտրոնում»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Այսօր նա հիշեցրեց, հարցազրույցներից մեկում տարօրինակ էր համարել, որ Ստեփանակերտի կենտրոնը չի գնդակոծվում, ռմբակոծվում կամ հրթիռակոծվում։
«Վերջին հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ մասին շեշտեց։ Մեր երկրի հատուկ ծառայությունները պետք է քննության առարկա դարձնեն, ի՞նչ է պատճառը, որ թշնամին թիրախավորում է Շուշիի եկեղեցին, մշակույթի տունը, մարդկանց տները, ֆոսֆորային զենք է օգտագործում անտառները ոչնչացնելու համար, բայց չգիտես ինչի, գորովանք է ցուցաբերում Ստեփանակերտի մի քանի շենքերի նկատմամբ»,-ասաց բանախոսը։
Նա լրագրողներին կոչ է անում անընդհատ պատերազմի օրերին գործուղման համար գումարների ստանալու վերաբերյալ հարցեր ուղղել այդ «թափթփուկներին՝ նրանց հիշեցնելով անբարոյականության ու ցինիկության մասին»։
Նազարյանն ասաց, փաստահավաք առաքելության արդյունքում իրենք դիմելու են դատարան։
«Ամեն մի հանցագործություն կաթիլ առ կաթիլ դառնալու է Նյուրնբերգյան դատավարությունը, որտեղ թիվ մեկ մեղադրյալները լինելու են Նիկոլն ու Աննան։ Ես իրավապահ մարմիններին կոչ եմ անում հատուկ ուշադրություն դարձնել ու սահմանները փակել այդ ընտանքիի առաջ»,-ասաց նա։
Նազարյանի խոսքով, պատերազմի օրերին հրամանատարական կետում՝ բունկերում եղած քաղաքացիական բոլոր անձանց հեռախոսազանգերը, հաղորդագրությունները պետք է վերծանվեն, տեսնեն՝ ում են գրել, ինչ են գրել։
«Մենք հասկանում ենք, չէ՞, որ բարոյական աջակցության մասին անհասկանալի հայտարարությունն այդպես չէ, մենք կատակներ ենք անում, անեկդոտներ են պատմում, բայց Աննա Հակոբյանի այնտեղ գտնվելու հետևանքով մենք ունեցել ենք ծանրագույն կորուստներ»,-ասաց նա։
Զոհված, վիրավոր զինծառայողների, նրանց հարազատների ու ծնողների անունից Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հայերին կոչ արեց լումա անգամ չտրամադրել Աննա Հակոբյանին։
«Խնդրում եմ, որևէ լումա, ցենտ չտաք։ Դրանք պետք է դառնան իզգոյներ։ Դուք բոլոդ տեսաք, թե Աննան ինչ հագուստով ու հայացքով էր նայում զոհված ոստիկանի կնոջը։ Կարծես ասում էր, տեսա՞ք ինչ արեցինք ու մարսեցինք։ Ոչ, Աննա, դուք չեք մարսելու, հայ ժողովրդին դուք չեք ճանաչում, դուք լավ չեք հաշվել, հաշվարկը լավ չեք արել»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Նա ընդգծեց, վիրավոր ու զոհված շատ զինվորների ծնողներ գտնվում են հոգեբանական ու առողջական վատ վիճակում։
«Դուք գիտե՞ք, թե քանի զինծառայողի ծնող է մահացել, խելագարվել։ Ես հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց լրագրողներին խնդրում եմ այս թեման ուշադրության կենտրոնում պահել։ Ինչքան ձգվի Նյուրնբերգը, այնքան շատ ծնողներ են մահանալու, խելագարվելու։ Գիտե՞ք, եթե չլինեին քահանաները, վիճակը շատ վատ կլիներ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նազարյան. Աննան ու Նիկոլը սպանեցին մեր աբգարներին, բայց ես ուզում եմ, որ նրանց երեխաներն ապրեն հանգիստ
- Գեղամ Նազարյան. Հավաքեք ձեր իրերն ու դուրս եկեք կառավարական առանձնատներից, դրանք պետք է տրամադրվեն զինծառայողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան