Ուկրաինայի ընդդիմությունը նախաձեռնում է Զելենսկու իմպիչմենտը
Ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ - Կյանքի համար» ուկրաինական կուսակցությունը նախաձեռնում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու իմպիչմենտը՝ ուկրաինական հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումից հետո։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչի հայտարարությունը:
«Մոտ ժամանակներս մենք կուսակցության արտահերթ համագումար կանցկացնենք, որը կորոշի մեր հետագա քայլերը։ Մենք նախաձեռնում ենք նախագահ Զելենսկու իմպիչմենտի գործընթաց, որը ծաղրել է ընտրողներին ու երկրին»,- ասել է Ռաբինովիչը։
Հաղորդվում է, որ փետրվարի 2-ին Զելենսկու հրամանագրով ուժի մեջ մտավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառել ուկրաինական «112 Украина», NewsOne և ZiK հեռուստաընկերությունների դեմ, որից հետո ալիքները դադարեցրեցին հեռարձակումը:
Հեռուստաալիքները պետության ղեկավարին մեղադրել են «մերժելի լրատվամիջոցների դեմ քաղաքական հաշվեհարդարի» մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան