ՀՀ ԱԳՆ․ Թուրքիայի իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին։
Հարց. Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: Եվ երկրորդ հարցը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին՝ «խորհուրդ տալով դաս քաղել»: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունն այս երկու հարցերի առնչությամբ:
Պատասխան. Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300․000 թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։
Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:
Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել:
Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:
Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն Հայաստանից կառուցողական քայլեր է ակնկալում
- Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին
- Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել
- Թուրքերը խորոված են անում Ուրֆայի հայկական եկեղեցում
- Չավուշօղլու. «Կկարգավորվեն Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները»
- Mediaport ․Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին․ Աղդամի մոնիտորինգի կենտրոնը քայլեր կձեռնարկի
- Չավուշօղլու․ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը դրականորեն կազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա
- Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման
- Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան
- Թուրքիայում հայկական եկեղեցու դուռը փորձել են վառել
- Սասունի հայկական եղեղեցին` վանդալիզմի զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան