Ռուսաստանը վերսկսում է թռիչքները Հայաստանի հետ՝ շաբաթական 4 չվերթ
Ռուսաստանը փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով կվերսկսի օդային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Համապատասխան փաստաթղթերը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի առաջարկի հիման վրա:
Նախարարների կաբինետը պարզաբանել է, որ թույլատրվում է շաբաթական երկու թռիչք Մոսկվա-Բաքու և չորս չվերթ Մոսկվա-Երևան:
Բացի այդ, փետրվարի 8-ից Մոսկվայից Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ կանոնավոր չվերթների թիվը կավելանա շաբաթական երեք չվերթի:
Փետրվարի 8-ից որոշվել է վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը Բելառուսի հետ: Մոսկվայից դեպի Բելառուսի մայրաքաղաք թռիչքների թիվը շաբաթական երեքից կդառնա հինգ։
Հիշեցնենք, որ պիլոտային ծրագրով որոշվել էր թույլ տալ ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ՝ փետրվարի 1-ից մարտի 1-ը, ինչը խուճապ էր առաջացրել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների մոտ՝ հանգեցնելով ավիատոմսերի գների կտրուկ աճի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան