Սաուդյան Արաբիան ժամանակավոր «սև ցուցակում» ավելացրել է 20 երկիր՝ ներառյալ Թուրքիային
Սաուդյան Արաբիան ժամանակավորապես արգելել է մուտքը թագավորություն 20 երկրներից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
ՆԳՆ որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ փետրվարի 3-ից, ժամը 21:00-ից:
«Առողջապահության նախարարության կարգադրությունները` որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար կատարելու շրջանակներում ՆԳՆ-ն հայտարարել է երկիր մուտքի ժամանակավոր արգելքի մասին ոչ քաղաքացիների, դիվանագետների, բժշկական աշխատողների և նրանց ընտանիքների անդամների համար Արգենտինայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Իռլանիդիայից, Իտալիայից, Լիբանանից, ԱՄԷ-ից, Պակիստանից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Աֆրիկայից և Ճապոնիայից»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ դեկտեմբերի վերջից մինչև մայիսի 17-ը Սաուդյան Արաբիան ճանապարհորդության խիստ սահմանափակումներ ունի: Երկրի բնակիչներին խորհուրդ չի տրվում լքել երկիրը, օդային, ցամաքային և ծովային հաղորդակցություններ չեն իրականացվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան