Վերջին տարիներին կանխարգելման իրավիճակից մեր երկիրը հասցրեցինք արձագանքման ու հետևանքների վերացման իրավիճակի. Օհանյան
«Վերջին տարիներին ոչ լիարժեք, ոչ արդյունավետ կառավարման արդյունքում կանխարգելման իրավիճակից մեր երկիրը հասցրեցինք արձագանքման ու հետևանքների վերացման իրավիճակի»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամների և Շիրակի մտավորականների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Հիմա, նրա խոսքով, բոլորը մտածում են, թե ինչպես պետք է վերացնել հետևանքները, որոնք կան Հայաստանի ու Արցախի շուրջ։
«Ամեն ինչ արվեց, որ պատերազմ լինի, պատերազմի ժամանակ էլ ամեն ինչ արվեց, որ լիարժեք կառավարում չլինի»,- ընդգծեց Ս. Օհանյանը։
Նա նշեց, որ պատերազմի ընթացքում գերագույն հրամանատարի գործը պետք է լիներ գործադիր, օրենսդիր մարմինների հմուտ կառավարմամբ մոբիլիզացնել բոլոր ջանքերը, բանակի համալրումը շարունակական դարձնել։
«Այնինչ, բանակի նախնական համալրման խնդիրները մինչև 44-րդ օրը 97 տոկոսով էր դեռ իրականացվել՝ չհաշված կորուստները, մնացած բոլոր խնդիրները»,- նշեց նախկին նախարարը։
Ս. Օհանյանի խոսքով, 283 կմ պաշտպանության հատվածից միայն 20 կմ է հակառակորդին հաջողվել մխրճում իրականացել և այդ մխրճման հատվածում էլ զարգացրել են իրենց հարձակողական գործողությունները։
Նա թվարկեց այն թերությունների, որոնց հետևանքով էլ այս իրավիճակն է՝ ոչ արդյունավետ կառավարում, ազգն ամբողջությամբ չի մոբլիզացվել, պատերազմական գործողությունների ժամանակ խիստ միջոցներ չեն ձեռնարվել այն հատվածներում, որտեղ եղել է մխրճում, ընդհանուր նահանջ։
«Դեռ ավելին՝ այդ նահանջի ամբողջ ճանապարհին, Արցախի հարավային հատվածում, բոլոր ղեկավարները խրախուսվել են, ստացել բարձր կոչումներ, նաև ՀՀ ազգային հերոսի կոչումներ։
Ի՞նչ ենք մենք հարցնում այսօրվա իշխանության ղեկավարից. եթե ամբողջ պատերազմի ընթացքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու, պատերազմը կանգնեցնելու կամ շարունակելու դեպքում համապատասխան վերախմբավորումներ իրականացնելու, ճեղքման հատվածը փակելու, բանակն անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու, սխալների դեպքում տույժերի ենթարկելու, խիստ պատժելու փոխարեն խրախուսում է իրականացվել, երկու ենթադրության ենք գալիս՝ կամ իրավիճակին ամբողջությամբ չես տիրապետել, կամ կատարել ես հատուկ՝ տիրապետելով իրավիճակին, որպեսզի ունենանք այս ամբողջ նահանջը, այս իրավիճակը»,- ասաց Ս. Օհանյանը։
Նա նշեց, որ կառավարման ցածր մակարդակի արդյունքում պատերազմը հրահրեցինք, պարտվեցիքն, ամենավատն այն է, որ պարտվողական քաղաքականությունը շարունակվում է։
Սեյրան Օհանյանն ասաց, որ ստեղծված իրավիակից դուրս գալու համար պետք է այս իշխանությունը հեռանա, իշխանության պետք է բերել մարդկանց, որոնք կարող են թեկուզ մեկ տարում այս անելանելի վիճակից դուրս բերել երկիրը, ձևավորվի կառավարման համակարգ գրագետ ղեկավարմամբ, անվտանգային համակարգում կարևոր է ՌԴ-ի հետ համապատասխան պլանների ճշգրտումը, համապատասխան աշխատանք տանելը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք նույնն ենք անում, ինչ մեր հայրենակիցները 1915-ին. թուրքը մեզ ծաղրում է. Հովհաննիսյան
- 2020-ի նոյեմբերի 9-ին պարտվեց մեկ անձ իր թիմով, ժողովուրդը պարտվել է 2018 թվականին. Աշոտ Մինասյան
- Գերությունից վերադարձողները իշխանությունների համար գլխացավանք են. Սրապիոնյան
- Ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, պատերազմում հստակ պետական կառավարում չլինի ու այդ ամբողջ նահանջը խրախուսել ենք. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան