Գերությունից վերադարձողները իշխանությունների համար գլխացավանք են. Սրապիոնյան
«Մենք հաճախ գնում ենք հետևանքների հետևից, հետևանքները վերացնելու ճանապարհով, մինչդեռ կանխարգելիչ քայլեր կարող էինք անել, ինչը չենք արել, այդ կանխարգելումը կարող էր լինել դեռ 2018 թվականին»,- այսօր Շիրակի մարզի մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասաց գրականագետ, հայ բանասեր Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով, «Ձայն հայրենյացը» լավ օրից չէ, որ ստեղծվել է, «Ձայն հայրենյացը» բոլորի մեջ կա։
«Մենք զբաղվում էինք մեր ստեղծագործական աշխատանքով և դրանից հաճույք էինք ստանում, փակեցին մեր ստեղծագործական աշխատանքի հնարավորությունները, մեզ մեր ուսերին մեր հոգու մեջ բարդեցին տասնյակհազարավոր երիտասարդների խեղված ճակատագիրն ու սպանված կյանքը: Այսօր մենք մեր պապերի նման առնչվում ենք 15 թվականին՝ մորթած սերունդների դժվարին ճակատագրի հետ հաշտվելու ծանր ընթացքին»,- նշեց նա:
Ըստ գրականագետի, այս աղետի դեմ հայ ժողովուրդն անզոր չէր, պետք է կանխեր այն, բայց չկարողացավ:
«Չկարողացանք, որովհետև հավատացինք ստին, կեղծ գաղափարաբանությանը, ճշմարտանման խաբեությանը և կուրորեն գնացինք այն ճանապարհով, որտեղ մեզ առաջնորդեցին անգաղափար այս մարդիկ, ավելին՝ գուցե թշնամական գաղափարներով տոգորված այս մարդիկ»,-կարծիք հայտնեց նա։
Սերժ Սրապիոնյանը նաև նշեց, որ չի ուզում հազարավոր փաստերից օրինակներ բերել, երբ ջահել 18-20 տարեկան տղաներին տանում էին, լցնում բաց դաշտերը և թշնամուն ուղղորդում էին այդ բաց դաշտերը ու առանց պաշտպանական միջոցների հայտնված, ընդամենը համազգեստով զինվոր այդ ջահել երեխեքի կոտորածն էին կազմակերպում։
Նա վստահեցրեց, որ այս ամենն ամենայն պատասխանատվությամբ է ասում, ամեն բառի տակ կստորգրի և թող իրեն տանեն պատասխանատվության, բայց ցավն իր հոգու ներսում է , իր անձնական ցավը, որը ցավն է բոլոր հայ ջահելների:
«Օրվա իշխանություններին չի հետարքրքում գերիների ճակատագիրը: Նրանց ոչ միայն չի հետաքրքրում գերիների, այլ առհասարակ հայության ճակատագիրը, որովհետև վերադարձողները նրանց համար գլխացավանք են, այս վերադարձողները ճշմարտություն են բերելու իրենց հետ և որպեսզի այդ ճշմարտությունը չհասնի թմրած զգայարաններով, հիպնոսի մեջ հայտնված մարդկանց, որից նրանք հնարավոր է արթնանան, դրա համար նրանք ամեն ինչ անում են, որ այդ գերիներին մենք չվերադարձնենք»,- ասաց Սերժ Սրապիոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը ուզում է մեզ ինքնասիրությունը վիրավորող խալաթ հագցնել, որը մենք չենք հագնելու. Սրապիոնյան
- Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան