Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսության աճն ապահովող ոլորտներում աշխատատեղեր են կրճատվում. տնտեսագետ
Panorama.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա հակասություն չի տեսնում այն իրողության մեջ, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներում տնտեսության բոլոր ճյուղերում անկում է արձանագրված, սակայն պետությունը միջոցներ է գտել 5.3 %-ով բարձրացնելու պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը:
Տնտեսագետը նկատեց, որ 2020 թվականին առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերն են բարձրացվել, ուսուցիչների աշխատավարձերում էլ որոշ փոփոխություններ են եղել, և դրանց գումարվել է նաև պարգևավճարային համակարգը, որպեսզի միջին անվանական աշխատավարձի աճ լինի պետական հատվածում, բայց մասնավոր հատվածում խնդիրն ավելի է սրվում, քանի որ այնտեղ աշխատատեղերը կա՛մ կրճատվում են, կա՛մ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են ուղարկվում:
Սուրեն Պարսյանի խոսքով՝ աշխատատեղեր են կրճատվում այնպիսի ոլորտներում, որոնք տարիներ շարունակ տնտեսության աճ, աշխատատեղեր ապահովող ոլորտներից են եղել:
«Օրինակ ծխախոտի արտադրությունում 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանման 14 % անկում է գրանցվել, երբ այն ապահովում է երկրի արտահանման 10.3 %-ը, ՀՆԱ-ի 2.8 %-ը: Հազարավոր աշխատողներ, գյուղական տնտեսություններ կան, որ ծխախոտի հումք են մատակարարում»,- հայտարարեց Սուրեն Պարսյանը և հավելեց, որ այդպիսի կայուն զարգացող ոլորտը 2020 թվականին ունի բավականին լուրջ խնդիրներ և այդ խնդիրները «Մասիս տոբակո»-ին, «Գրանդ տոբակո»-ին և մյուսներին հետևելու են նաև 2021 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է փոխենք տնտեսական մոդելը, քաղաքականությունը և թիմը. Սուրեն Պարսյան
- 2020 թ-ի տնտեսական անկումը կկազմի 7.8 տոկոս. ԿԲ ակնկալիքը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին