«Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն հաստատված ծրագրի համապատասխան
Չինաստանի իշխանությունները վստահ են ,որ «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն հաստատված ծրագրի համապատասխան։ Այս մասին ճեպազրույցում ասել է այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում համաճարակի զսպմանը և տնտեսության վերականգնմանը՝ խաղերի անցկացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Պեկինը շարունակում է կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարում և ջանքեր է գործադրում, որ բոլոր նախատեսված մարզական իրադարձությունները տեղի ունենան։
Չինական մարզահանդեսի նախապատրաստական աշխատանքները հավանության են արժանացել ՄՕԿ-ում :
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան