«Դիմումի ընթացքից տեղյակ չեմ». Ա. Գյուլումյանը՝ ՄԻԵԴ ուղարկած դիմումի մասին
168.am-ը գրում է.
«ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, դիմել էին ՄԻԵԴ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Ըստ նրանց, սահմանադրական փոփոխություններն ընթացել են մի շարք խախտումներով։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով դադարեցվեց ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին 12 տարուց ավելի
168.am-ը Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեց, թե ՄԻԵԴ ուղարկած դիմումն ի՞նչ ընթացքի մեջ է։
«Դիմումի ընթացքից տեղյակ չեմ, նման դիմումները նվազագույնը քննում են 1-2 տարի ժամկետում»,- ասաց նա։
Հարցին՝ այժմ ինչո՞վ է զբաղվում, Ալվինա Գյուլումյանը չցանկացավ պատասխանել՝ նշելով միայն, որ զբաղվածություն ունի։
Հաջորդ հարցին՝ եթե արտերկրից աշխատանքի առաջարկ ստանա, կընդունի և կգնա՞, թե՞ կմնա Հայաստանում, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց.
«Իհարկե, ես Հայաստանում եմ մնալու, ինչի՞ մասին է խոսքը, որևէ տեղ չեմ գնա»»։
Հարակից հրապարակումներ`
- Գյուլումյան. Թե փաստաթղթի անունը ինչ կդնեն, պետք է վավերացվի ՍԴ կողմից
- Ալվինա Գյուլումյան. Իմ մտքով չի անցել անաչառությունս կասկածի ենթարկել և որևէ իշխանավորի բան խնդրել. «Ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան