Ձեր վիճակը ճակատագրական անփառունակ դատավճիռ է. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսվոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է.
«Իմ մասին սուտ և վարկաբեկող լուրեր տարածող, դրանցով իմ ընտանիքի անդամների հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություններ կատարող իշխանական քարոզչամեքենաների պաշտոնյա մեքենավարների ընտանիքի անդամներին մաղթում եմ ամուր առողջություն և լուսավոր կյանք։
Բայց, հարգելի մեքենավարներ, հիշեք աստվածաշնչյան ոսկե կանոնը, որը գործում է անշեղ և բումերանգը։
Իսկ բումերանգը, դա մի բան է․․․
Ես միշտ հաղթահարում եմ ինձ բաժին հասած վիճակները, բայց ձեր վիճակը ճակատագրական անփառունակ դատավճիռ է։
Ընդունեք մխիթարանքս, ի խորոց սրտի»։
Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ քաղաքական գործիչներն ահազանգում են այն մասին, թե ինչպես են տարբեր խմբեր սոցիալական ցանցրում ատելության քարոզ իրականացնում, թիրախավորում իրենց և փորձում վարկաբեկել, երբեմն նաև ահաբեկել։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Դավաճանի ատելության թիրախը, չզարմանաք, նույնպես հայկազյան է
- Առցանց ատելության խոսքի 70 տոկոսը հեռացվել է․ զեկույց