Անջեյ Դուդա. Կենտրոնական Եվրոպա` ընդհանուր նկրտումների համայնք
Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատունը տարածել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի «Կենտրոնական Եվրոպա` ընդհանուր նկրտումների համայնք» հոդվածը, որը նպատակ ունի ներկայացնելու, որ Կենտրոնական Եվրոպան գտնվում է մեկնարկային լավ դիրքում հետհամավարակային իրավիճակում տնտեսական վերելք ապրելու համար: Հոդվածը երեք լեզվով է՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն։
Տեքստը միաժամանակ տպագրվել է լեհական «Ամենակարևորի մասին» (Wszystko Co Najważniejsze) ամսագրում «Կենտրոնական Եվրոպայի տասնամյակը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Վարշավայի ֆոնդային բորսայի հետ համատեղ:
Անջեյ Դուդայի հոդվածը Panorama.am-ը հրապարակում է ամբողջությամբ։ Հոդվածի հայերեն տարբերակին կհաջորդի ֆրանսերենը։
«Մեկնարկել է 20-րդ դարի երկրորդ տասնամյակը` համաշխարհային համաճարակի և դրա հետևանքներով պայմանավորված անորոշության, բայց նաև հույսի, քաղաքակրթության և տնտեսության վերականգնման տասնամյակ` ավելի լավ, ավելի արդար, ավելի կանաչ և կայուն զարգացման սկզբունքները հարգող աշխարհ ստեղծելու հնարավորությամբ: Հայացք նետելով դեպի ապագա` փնտրում ենք ոլորտներ, որոնք կդառնան դինամիկ և դրական փոփոխությունների կենտրոններ: Համոզված եմ, որ Կենտրոնական Եվրոպան կլինի դրանցից մեկը եվրոպական և համաշխարհային մասշտաբով:
Կենտրոնական Եվրոպան կամ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան (եզրույթները փոխարինում են մեկմեկու) կարևորագույն տարածաշրջան է, որն աշխարհագրության, քաղաքականության և տնտեսության, ինչպես նաև գաղափարների և մշակույթների տեսանկյունից հանդիսանում է ընդհանուր ճակատագրի համայնք: Ինչ վերաբերում է քարտեզի վրա գտնվելու վայրին, ապա այն ընկալվում է որպես Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի միջև կամ թերևս ավելի պարզեցված ընկալմամբ` Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընկած տարածք: Ամենից առաջ, սակայն, մենք ընդհանուր հիշողության աղբյուր ենք: Անցել ենք պատմական նմանատիպ ուղով, մասնավորապես` դրամատիկ 20-րդ դարում:
Մենք տառապել ենք երկու տոտալիտար ռեժիմների ճնշման հետևանքով՝ դարչնագույն և կարմիր, որոնք ճնշում և կեղեքում էին մեզ: Այնուամենայնիվ, ունենք նաև դարերից եկող փառահեղ փորձ: 15-17-րդ դարերը` «Յագելոնյան դինաստիայի Եվրոպա» կոչվող դարաշրջանը, որը հետագայում ստացել է Ռեչ Պոսպոլիտա` Լեհական թագավորության և Լիտվական մեծ իշխանության միություն անվանումը, երբ այդ տարածքի զգալի հատվածում ձևավորվել է ինքնակամ քաղաքական միավորում, որը ներկայիս Եվրամիության նախակարապետ է, ինչպես նաև բազում մշակույթների և դավանանքների օրրան` օրենքի գերակայության, պառլամենտարիզմի և ժողովրդավարության վրա հիմնված: Թե՛ լավ, թե՛ վատ փորձություններից քաղված դասերը տանում ենք դեպի ապագա՝ որպես գլոբալ նախազգուշացում, ինչպես նաև ոգեշնչում՝ հանուն տարածաշրջանում և ամբողջ Եվրոպայում ընդհանուր բարօրության և բարգավաճման:
Կարևոր է նաև Կենտրոնական Եվրոպայի նկարագիրը արժեքային դասակարգման առումով: Ավելի քան հազար տարի լինելով արևմտյան քաղաքակրթության մաս՝ մենք կիսում ենք վերջինիս գաղափարական հիմքերը: Միլան Կունդերան Կենտրոնական Եվրոպան անվանել է «առևանգված Արևմուտք»` արևմտյան քաղաքակրթության այն մասը, որն իր կամքին հակառակ հայտնվել է ռացիոնալ առումով ինքն իրեն կառավարելու անընդունակ, կայսերական, ավտորիտար խորհրդային տիրապետության տակ:
Հարկ է, սակայն, ընդգծել, որ մեր նվիրվածությունը եվրոպական մշակույթը կերտած արժեքներին ինքնաբերական չէ: Մենք մյուսներից առավել լավ գիտենք, թե ինչ բարձր գին է պետք վճարել այդ արժեհամակարգի պաշտպանության համար: Քաջատեղյակ ենք, որ պետք է փայփայել և համատեղել ազատությունը պատասխանատվության, իրավունքները պարտականությունների, անհատականությունը միասնական սոլիդարության հետ, ինչպես նաև քննադատական մտքի, նորարարության և արդիականացման նկրտումները մեր ինքնությունը մարմնավորող ժառանգության ու ավանդույթների հարստացման հետ:
1989 թվականի պատմական փոփոխությունների շեմին Թիմոթի Գարթոն Էշը գրել է, որ «Կենտրոնական Եվրոպա» եզրույթն արևմտյան աշխարհին դուրս հանեց սառը պատերազմի մտածելակերպի կաղապարից, վիճարկեց ընդհանուր հասկացություններն ու առաջնահերթությունները, բայց ի պատասխան նոր առաջարկներով հանդես եկավ: Թերևս այս կարծիքն արդիական է առ այսօր, երբ Կենտրոնական Եվրոպայի երկրների մասնակցությունը հանդիսանում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին եվրոպական և ատլանտյան կարգերի ծանրակշիռ տարր և, երբ զգալի տնտեսական աճ գրանցած տարածաշրջանն քաղաքակրթական նշանակալի ցատկ է կատարել:
Այսօր ևս «Կենտրոնական Եվրոպա» հասկացությունը պարունակում է դինամիզմ և դրական բովանդակություն: Եթե ես հակիրճ ներկայացնեի Կենտրոնական Եվրոպայի ժամանակակից դեմքը, ներառյալ տարածաշրջանի ամենամեծ երկիր Լեհաստանը, ապա կասեի հետևյալը` այն հաջողության և միաժամանակ ընդհանուր նկրտումների համայնք է:
Կենտրոնական Եվրոպան կատարյալ օրինակ է, թե որքան հզոր և ստեղծագործ ուժ է ազատությունը: Ազատության գաղափարում ամփոփված են տնտեսական ազատությունը, ձեռներեցությունը, ինքնակառավարումը: Վերջիններս համարձակ հավակնությունների և ձգտումների իրականացման նոր դռներ են բացում: Ազատությունը զարգացման նախապայման է:
Կոմունիզմի անկումից` մեր տարածաշրջանում լեհական «Սոլիդարություն» շարժման կողմից նախաձեռնած պատմական հայտնի իրադարձություններից հետո, երեք տասնամյակները խոսում են մեծ տնտեսական հաջողության, սոցիալական և քաղաքակրթական առաջընթացի մասին, որոնք հազվադեպ են արձանագրվում համաշխարհային պատմությունում այդքան կարճ ժամանակահատվածում: Լեհաստանը և ամբողջ Կենտրոնական Եվրոպան ազատության կողմից ընձեռած հնարավորությունների յուրօրինակ ապացույց են:
Մեր հաջողությունը ոգեշնչման օրինակ է, թե ինչպիսի դրական արդյունքներ հնարավոր է գրանցել համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման շնորհիվ: Այսպես Կենտրոնական Եվրոպան դադարեց լինել Արևմուտքի և Արևելքի, գերտերությունների միջև ընկած ծայրամասային տարածք, և փոխարենը դարձավ իր շահերը գիտակցող և Եվրոպային վերաբերող հարցերում ազդեցություն ունեցող բազմաճյուղ մի կառույց: Մեզ հաջողվեց հասնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անկախացմանը. այսօր մենք քաղաքական և քաղաքակրթական գործընթացների կարևոր դերակատարներից ենք:
Էական է հիշել Կենտրոնական Եվրոպայի համագործակցության երեք կարևոր հարթությունները, որոնք ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունեն, այլև կարևոր են ԵՄ, Ատլանտյան դաշինքի և նույնիսկ գլոբալ համատեքստում: Դրանցից առաջինը Վիշեգրադի խումբն է`ամենաերկար գոյություն ունեցող սուբյեկտը, որի կազմում են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:
1991 թվականին ձևավորվելով որպես քաղաքական երկխոսության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցության ուղղված ջանքերը համակարգող հարթակ` Վիշեգրադի խումբն իր կարևորությունն ապացուցեց նաև վերոգրյալ ռազմավարական նպատակներին հասնելուց հետո: Այսօր այն Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու և եվրոպական մի շարք հարցերում փոխըմբռնմանը հասնելու կարևոր գործոններից մեկն է:
Համագործակցության երկրորդ ձևաչափը Բուխարեստ 9 նախաձեռնությունն է /Bucharest 9 Initiative/: Այն միավորում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները` Լեհաստանը, Ռումինիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան: Կառույցը հիմնադրվել է 2015 թվականին Բուխարեստում:
Այնտեղ ստորագրված համատեղ հայտարարության համաձայն` ինը պետությունները միավորում են իրենց ջանքերը ապահովելու տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժեղ, վստահելի և հավասարակշիռ ռազմական ներկայությունը: Մեծ մասամբ նախաձեռնությունը պատասխան է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը, հարևան Ուկրաինայի սահմանների և տարածքային ամբողջականության խախտումներին, որոնք սպառնում են տարածաշրջանային և ատլանտյան անվտանգությանը: Չենք պատրաստվում դա լուռ հանդուրժել:
Համագործակցության երրորդ հարթակը Երեք ծովերի նախաձեռնությունն է, որը 2015 թվականին ստեղծվել է Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի և իմ նախաձեռնությամբ: Խումբը բաղկացած է Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի միջև գտնվող երկրներից` Ավստրիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա և Հունգարիա: Նախաձեռնության նպատակն է համատեղ ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի և նոր տեխնոլոգիաների ոլորտներում, որոնք կխթանեն մեր երկրների զարգացումը և կնպաստեն Եվրամիության միասնականությանը: Երբ ուսումնասիրենք ԵՄ-ում տնտեսական կապերի քարտեզը, կնկատենք Արևմուտք-Արևելք առանցքի երկայնքով հորիզոնական հոսքերի զգալի առավելությունը Հյուսիս-Հարավ առանցքի երկայնքով ուղղահայաց հոսքերի նկատմամբ:
Սա ներառում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի հոսքերը, բայց նաև ենթակառուցվածքային ցանցերը՝ արագընթաց մայրուղիներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման և ՏՏ գծեր: Այն փաստը, որ բացի ԵՄ ներսի կապիտալից, Երեք ծովերի նախաձեռնության մեջ ներգրավված են նաև ԱՄՆ-ի, Չինաստանի և աշխարհի այլ մասերի ներդրողներ, ապահովում է շահերի բազմազանություն և սերտ փոխկապակցվածություն:
Սա է Կենտրոնական Եվրոպայի այսօրվա պատկերը և ապագայի տեսլականը` որպես ընդհանուր գործունեության, միասնական հաջողության և հավակնոտ նկրտումների համայնք: Մենք անցել ենք երկար և հաջողակ ճանապարհ՝ համաշխարհային բեմի գլխավոր դերակատարների մտքում գրեթե համարյա գոյություն չունեցող տարածաշրջան լինելուց (ինչպես գրել է Ալֆրեդ Ջերրին 19-րդ դարի վերջում`«Լեհաստանում, այսինքն՝ ոչ մի տեղ») դարձել ենք տարածաշրջան, որը երկրագնդի ամենադինամիկ կերպով զարգացողներից մեկն է և հավակնում է կանգնել քաղաքակրթության կենտրոնների շարքում: Կենտրոնական Եվրոպա. Nomen omen. արդյո՞ք անունը խոսուն չէ: Հրավիրում ենք մասնակցելու այս հետաքրքրաշարժ արկածին»։
Ֆրանսերեն տարբերակը
L’Europe centrale est un excellent exemple de la force créatrice de la liberté, conjuguée dans la vie économique avec l’esprit de l’entreprise et l’autogestion.
L’Europe centrale comme une communauté des aspirations
Andrzej Duda, Président de la République de Pologne
Une nouvelle décennie du XXIe siècle vient tout juste de s’ouvrir. Une décennie d’incertitudes que soulèvent, à l’échelle de la planète, la pandémie de coronavirus et ses retombées économiques. Mais aussi une décennie d’espoir et d’opportunités d’un renouveau civilisationnel afin de construire un monde meilleur, plus juste, plus vert, plus en phase avec les principes du développement durable. Les yeux tournés vers l’avenir, nous recherchons des espaces susceptibles de devenir des centres de mutations dynamiques et positives. Je suis persuadé qu’à l’échelle tant européenne que planétaire l’Europe centrale en fera partie.
Entité régionale de taille, l’Europe centrale ou bien l’Europe du Centre-Est (on utilise indifféremment ces deux notions) est une communauté des destins à tous les niveaux : géographique, politique, économique, idéologique, culturel. Vu son emplacement, on la perçoit comme un espace s’étendant entre les mers Baltique, Adriatique et Noire ou, par une simplification un peu trop abusive, entre l’Allemagne et la Russie. Avant tout cependant, nous constituons un cercle commun de la mémoire. Nos vécus historiques respectifs, durant notamment ce tragique XXe siècle, se ressemblent énormément. Nous avons fait l’expérience de deux totalitarismes – brun et rouge – qui nous opprimaient et nous persécutaient.
Mais nous partageons aussi de formidables et glorieuses expériences des époques plus anciennes, comme celles de la période entre le XVe et le XVIIe siècle, où « l’Europe des Jagellons », d’abord, et la République des Multiples Nations, ensuite, parvenaient à conjuguer les volontés et les ambitions des uns et des autres, en constituant, sur une grande partie de l’espace centre-européen, une union politique volontaire, précurseure de l’Union européenne, une maison accueillante pour de nombreuses cultures et religions, régie par les principes de l’État de droit, du parlementarisme et de la démocratie. La leçon tirée de ces expériences, tant bonnes que mauvaises, nous l’emportons vers l’avenir. Comme une mise en garde universelle et comme une inspiration à agir pour le bien commun, la prospérité de notre région et de l’Europe unie tout entière.
Il est important également de décrire l’Europe centrale en termes de valeurs. Au sein, depuis plus de mille ans, du cercle civilisationnel occidental, nous partageons ses fondements idéologiques. Comme le fit remarquer avec justesse Milan Kundera, l’Europe centrale est un « Occident kidnappé », à savoir un pan de la communauté culturelle occidentale qui s’est retrouvé, contre son gré, sous la domination soviétique – impériale, autoritaire, irrationnelle dans sa gestion économique.
Il faut tout de même souligner que notre attachement aux valeurs qui ont bâti la culture européenne n’est pas irréfléchi. Peut-être mieux que d’autres nous connaissons le prix qu’il faut payer pour les défendre. Nous sommes conscients que la liberté, pour être vraiment cultivée, doit se concilier avec la responsabilité ; les droits – avec les obligations ; l’individualisme – avec la solidarité ; l’esprit critique, l’innovation et la modernisation – avec la pérennisation de notre héritage et des traditions qui déterminent notre identité.
Timothy Garton Ash, au seuil du tournant historique de 1989, notait que l’idée de l’Europe centrale arrachait le monde occidental à ses façons de penser héritées du temps de la guerre froide, qu’elle lançait un défi à ses notions et ses priorités usées et dépassées, en offrant à leur place quelque chose de nouveau. Cette opinion semble pertinente aussi de nos jours, quand l’appartenance des pays d’Europe centrale à l’UE et à l’Otan constitue un pan durable important de l’ordre européen et transatlantique et quand notre région, bénéficiant d’une solide croissance économique, fait un bond civilisationnel considérable.
L’idée de l’Europe centrale reste donc toujours porteuse de dynamisme et de contenu positif. Si on me demandait de caractériser le plus brièvement possible l’Europe centrale d’aujourd’hui, dont la Pologne en tant que le plus grand pays de la région, je répondrais : c’est une communauté des succès et, en même temps, une communauté des aspirations.
L’Europe centrale est un excellent exemple de la force créatrice de la liberté, conjuguée dans la vie économique avec l’esprit de l’entreprise et l’autogestion. La liberté apporte le développement, en ouvrant de l’espace à la réalisation d’audacieuses ambitions et aspirations. Les trois décennies écoulées depuis la chute du communisme – le tournant initié dans notre région par le mouvement polonais Solidarnosc – sont le récit d’une grande réussite économique et d’un progrès social et civilisationnel jamais observé en un laps de temps si court dans l’histoire de l’humanité. La Pologne et toute l’Europe centrale sont un fascinant témoignage des opportunités qu’offre la liberté.
Nos succès peuvent aussi servir d’inspiration à d’autres, car ils prouvent que la coopération ne peut avoir que des résultats positifs. Grâce à des initiatives communes, l’Europe centrale a cessé d’être cet espace périphérique situé quelque part entre l’Ouest et l’Est, entre des puissances impériales – en devenant une structure renforcée par des liens multiples, consciente de ses intérêts et ayant de l’influence sur le cours des choses en Europe. Nous avons réussi l’émancipation de l’Europe centrale pour être désormais sujet et non plus simple objet des processus politiques et civilisationnels.
Trois domaines de coopération en Europe centrale méritent une attention particulière. Leur impact dépasse le cadre régional, car ils s’avèrent essentiels au niveau européen, transatlantique et même planétaire. Le premier est le Groupe de Visegrád, le projet politique commun le plus ancien, réunissant la Pologne, la République tchèque, la Slovaquie et la Hongrie. Initié en 1991 comme une plate-forme de dialogue politique et de coordination d’actions visant l’adhésion de ses États-membres à l’Otan et l’UE, le Groupe a prouvé son utilité aussi une fois ces objectifs stratégiques atteints. Aujourd’hui, il reste un des plus importants facteurs d’animation de la coopération régionale en Europe centrale et de la recherche de positions communes quant aux affaires européennes.
Le second domaine de coopération est le Groupe des neuf, formé en 2015 à Bucarest, réunissant les États de la frontière est de l’Otan : la Pologne, la Roumanie, la Lituanie, la Lettonie, l’Estonie, la Hongrie, la Slovaquie, la République tchèque et la Bulgarie. Il a pour but de rassembler les efforts en vue d’assurer là où ce sera nécessaire « une présence militaire forte, crédible et équilibrée » de l’Otan dans la région. Dans une large mesure, le Groupe B9 doit être perçu comme une réponse à la politique de plus en plus agressive de la Russie, à la violation des frontières et de l’intégralité territoriale de l’Ukraine qui sont un danger pour la sécurité régionale et transatlantique. Nous n’avons aucune envie de rester des observateurs passifs de ces processus.
Le troisième domaine par lequel s’exprime notre volonté de coopérer étroitement dans la région est l’Initiative des Trois Mers, initiée en 2015 par moi-même et la Présidente de Croatie Kolinda Grabar-Kitarović, et regroupant les États situés entre les mers Baltique, Adriatique et Noire : l’Autriche, la Bulgarie, la Croatie, l’Estonie, la Hongrie, la Lettonie, la Lituanie, la Pologne, la République tchèque, la Roumanie, la Slovaquie, la Slovénie. L’objectif de l’Initiative est de promouvoir des investissements communs dans les infrastructures, le transport, l’industrie énergétique et les nouvelles technologies, afin de stimuler la relance économique dans nos pays et la convergence au sein de l’Union européenne tout entière. La carte des liens économiques en UE montre clairement la domination des transferts horizontaux Ouest-Est au détriment des transferts verticaux Nord-Sud.
Il s’agit aussi bien des transferts de personnes, de marchandises, de services et de capitaux, que du réseau des infrastructures : autouroutes, voies ferroviaires, plate-formes de correspondances, pipelines, lignes de haute tension, etc. L’Initiative des Trois Mers, en renforçant structurellement cette partie de l’Europe, en la complétant d’ « échafaudages » manquants, assurera plus d’intégration non seulement à la région elle-même, mais également à l’Union européenne dans son ensemble. L’engagement, à côté de capitaux européens, d’investisseurs américains, chinois ou d’autres régions du monde signifie une diversification saine des bénéfices et des interconnexions.
Voici donc le tableau d’aujourd’hui et la vision de demain de l’Europe centrale comprise comme une communauté d’activisme, de réussite et d’ambitieuses aspirations. Le chemin a été long, mais couronné de succès. D’une région qui, pendant longtemps, a presque disparu de la conscience des plus grands acteurs de la scène politique mondiale (« en Pologne, c’est-à-dire nulle part », selon la célèbre citation d’Alfred Jarry de la fin du XIXe siècle), à une région qui fait désormais partie des territoires qui se développent le plus vite au monde et qui aspire au rôle de centre civilisationnel. L’Europe centrale – tout est dans le nom ! Nous vous invitons à participer à cette fascinante aventure.
Texte publié dans le mensuel Wszystko Co Najważniejsze (Pologne) dans le cadre d’un projet réalisé avec la Bourse de Varsovie (GPW).
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան