Արտակ Զաքարյան. Մենք տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլի քարոզիչներն ամեն օր խաղալիքի տեղ օգտագործում մեր ժողովրդին
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է.
«Երեկ կայքերը լայնորեն լուսաբանեցին «Նիկոլի այցը Արտաշատ» բեմադրությունը։ Սոցցանցերն էլ ծաղր ու ծանակով, մի լավ ձեռք առան։ Բայց դա հումորն էր։ Կա նաև ողբերգությունը։
Նիկոլի հետ հանդիպման քշված ոչ մի քաղաքացի, առիթն անգամ չօգտագործեց՝ որևէ հարցով դիմելու համար։
Պրոբլեմները բազմաթիվ են՝ կենցաղայինից, օրվա ապրուստից մինչև անվտանգություն։ Բարձրացված միակ զավեշտալի հարցը՝ Արմնյուզը փակելն էր։
Ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը չգիտի ու չի տեսնում իրականությունը։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլի քարոզիչներն, ամեն օր խաղալիքի տեղ օգտագործում մեր ժողովրդին՝ իրենց շահերի համար։
Փաստն այն է, որ Հայրենիքը ծախելուց, բանակն ավիրելուց, հազարավոր երիտասարդների զոհելուց, տնտեսությունը քայքայելուց բացի՝ Նիկոլն ուրիշ ոչ մի հարց չի լուծել։
Բայց գտնվում են մարդիկ, ովքեր թեկուզ փողով, կամ ինչ որ մեկի խաթրով, գնում կանգնում են փողոցում, որ դատաստանի ճանփին գտնվող մարդուն բարևեն։
Սիրելի հայ մարդ, ե՞րբ ես սովորելու ինքդ քեզ մի փոքր հարգել»։
Երեկ կայքերը լայնորեն լուսաբանեցին «Նիկոլի այցը Արտաշատ» բեմադրությունը։ Սոցցանցերն էլ ծաղր ու ծանակով, մի լավ ձեռք...
Опубликовано Artak Zakaryan Среда, 3 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան․ Կհաշտվի՞ արդյոք Բայդենի վարչակազմը Հարավային Կովկասում ՌԴ դոմինանտ դերի հետ
- Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք
- Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է․ Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին