«Թովմասյան» հիմնադրամ. Այսօրվա մեր հրամայականը միասնությունն է
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է պատերազմի ընթացքում հիմնադրամի կատարած աշխատանքը.
«Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին իսկ օրերից առ այսօր, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, իր գործունեության կարևոր առանցք դարձնելով պատերազմից տուժած բնակչության և զինծառայողների աջակցությունը, շարունակում է օգնել ու աջակցել նրանց և Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին։
Իրականացվող աջակցության շրջանակներում այս անգամ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը և սփյուռքում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը կազմակերպել են հերթական հումանիտար օգնությունը, որին միացան նաև սփյուռքում բնակվող մի շարք այլ հայրենասեր գործարարներ, ովքեր անտարբեր չգտնվեցին տիրող ծանր իրավիճակի նկատմամբ և իրենց ծավալուն աջակցությամբ նպաստեցին ևս մի կարևոր գործի իրագործմանը։
Նախաձեռնության շրջանակներում ձեռք բերվեց 22 շտապօգնության մեքենա՝ ամբողջությամբ համալրված բժշկական բարձրագույն սարքավորումներով, որոնք անհատույց կտրամադրվեն Հայաստանի Հանրապետությանը։
Այսօր այդ 22 շտապօգնության մեքենաներից 2-ը և մի շարք այլ կարևոր ու չափազանց անհրաժեշտ բժշկական սարքավորումներ հասան Հայաստան։
Այս օրհասական պահին ձեռնարկված օգնությունը անասելի կարևոր է մեր հայրենակիցների ու զինվորների առողջության ու անվտանգության պահպանման համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր հայրենասեր անհատներին, ովքեր իրենց բարեգործական գործունեությամբ աջակցեցին այս նախաձեռնությանը։ Ստորև ներկայացնում ենք ծրագրին մասնակցություն ունեցած բարերարներին՝
- Բարսելոնայի Հայկական Համայնք՝ բժշկական սարքավորումներ,
- Արտակ Թովմասյան, Հայաստան՝ 5 շտապօգնության մեքենա,
- Արման Մայիլյան, Բարսելոնա՝ 5 շտապօգնության մեքենա,
- Մկրյան Տիգրան և ընկերներ, Լոս Անջելես՝ 3 շտապօգնության մեքենա,
- Արթուր Աբրահամ, Գերմանիա՝ 1 շտապօգնության մեքենա,
- Գուլյակուբյան Ասատուր, Գերմանիա՝ 1 շտապօգնության մեքենա,
- Գարիկ Գալստյան, Մոսկվա՝ 1 շտապօգնության մեքենա,
- Արթուր Մխիթարյան, Կիև՝ 1 շտապօգնության մեքենա,
- Նորիկ Գևորգյան, Կիև՝ 1 շտապօգնության մեքենա,
- Խաչիկ Կարապետյան, Կիև ՝ 1 շտապօգնության մեքենա,
- Արթուր Միրզոյան, Պրահա՝ 1 շտապօգնության մեքենա,
- Արկադիկ Իսախանդյան, Պյատիգորսկ՝ 1 շտապօգնության մեքենա։
Սա վառ ապացույց է առ այն, որ յուրաքանչյուր դրամն անգամ մեծ ներդրում է միասնական գործում։
Տեղի ունեցած ծանր և անդառնալի իրադարձության հետևանքները թույլ են տալիս կատարել միայն մեկ հետևություն՝ այսօրվա մեր հրամայականը միասնությունն է։ Միացե՜ք մեզ՝ միասին օգնենք ու աջակցենք ծանր վիճակում գտնվող մեր զինվորներին ու հայրենակիցներին, մեր գործը ծառայեցնենք հանուն հայրենիքի։ Մեր երկիրն ունի ամուր ներուժի, համախմբվածության ու միասնականության կարիք։ Եվ ուրեմն, ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ »։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Թովմասյան. Կփորձենք լուծել Շուռնուխի ու Որոտանի բնակիչների խնդիրները
- Այսօրվա դրությամբ 17 ուժին միանալու ցանկություն չունենք. Արտակ Թովմասյան
- «Թովմասյան» հիմնադրամը բարեգործական միջոցառում կիրականացնի ի աջակցություն վիրավոր զինծառայողների
- Իմ հետևում կանգնած, ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան
- «Թովմասյան» հիմնադրամի նոր տեսահոլովակը՝ նվիրված մեր զինվորներին և Արցախին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին