Մշակույթ 17:32 04/02/2021 Հայաստան

«Զապել»-ը մեկ հարթակում կմիավորի հայ և արտասահմանցի կին գրողներին

Հայաստանում առցանց հարթակում կանցկացվի «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը, որի նպատակն է կին գրողներին բերել ուշադրության կենտրոն: Նախաձեռնությունն իրականացնում են Newmag հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը:

«Մի քանի նպատակ ունենք՝ հայ կին գրողներին ավելի տեսանելի դարձնել, արտասահմանյան կին գրողներին բերել ու ներկայացնել հայաստանյան ընթերցողին, ստեղծել երկխոսություն հայ և արտասահմանցի կին գրողների միջև»,- ասուլիսում ասաց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արևիկ Աշխարոյանը:

Նա նշեց, որ նախատեսում են ֆորումը վերածել փառատոնի, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կին գրողների ամբողջ աշխարհից:

«Անուններ չհրապարակենք, բայց արդեն մի շարք արտասահմանյան գրողների, կազմակերպությունների հետ բանակցություններ ենք վարվում, որոնց հետ պետք է ֆորումի շրջանակում համագործացենք: Զրուցել ենք նաև սփյուռքահայ կին գրողների հետ»,- ասաց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նա ընդգծեց՝ կանայք ունեն նման փառատոնի, ֆորումի կարիքը, բայց իրենք ֆեմինիստական շեշտադրում առանձնապես չեն դնում:

Խոսելով «Զապել» անվան մասին, Արևիկ Աշխարոյանն ասաց, որ  հատուկ ընտրել են պոլսահայ նշանավոր գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը. 

«Վերջին տարիներին նրա մասին շատ է խոսվում, վերահրատարակվում են գրքերը: Նա, 20-րդ դարի սկզբում ապրելով Օսմանյան կայսրությունում՝ Ստամբուլում, զբաղվել է հասարակական գործունեությամբ ուղղված կանանց իրավունքներով, կանանց և տղամարդկանց հավասարության հարցերով, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո օգնել ու փրկել է որբերին, ամենակարևորը՝  Եսայանը գրել է իր տեսածն ու լսածը՝ թողնելով կարևոր ժառանգություն:

Բայց այստեղ կարևոր է կանացի ձայնը գրականության մեջ: Ցանկացանք, որ Զապելի անունն էլ ավելի բարձր հնչի ամբողջ աշխարհով, հայտնի դառնա, այդպես նաև մեր հարգանքի տուրքը մատուցենք Զապել Եսայանի հիշատակին»:

«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը հայտնեց, որ արդեն գործարկել են www.zabel.am երկլեզու՝ հայերեն և անգլերեն կայքը, որն ունի տարբեր էջեր, բազմաֆունկցիոնալ է:

«Հետաքրքիր է «Միջոցառումներ» էջը, որտեղ կարող եք նախապես իմանալ դասախոսությունների, քննարկումների մասին: Իմանալով օրն ու ժամը՝ «Հոդված» բաժնում կարող եք կարդալ դասախոսության կամ պանելային քննարկումների մասին նյութերն ու դիտել տեսանյութերը:

«Հեղինակներ» էջում ներկայացված են լինելու բոլոր այն գրողները, որոնք համագործակցելու են ֆորումի հետ: Կլինեն հայեր, սփյուռքահայեր, միջազգային մեծ ճանաչում ունեցող գրողներ: Ներկայացնելու ենք նրանց կենսագրությունը, գործունեությունը, ստեղծագործությունները, կաշխատենք ներկայացել անտիպ գործեր»,- մանրամասնեց Գոհար Մանուկյանը:

Նա նշեց, որ փորձելու են ամեն ամիս տարբեր երկրների գրողների ամիս հայտարարել. փետրվարը նվիրված կլինի հայ գրողներին, մարտը՝ գերմանացի գրողների, ապրիլը՝ ռուս, երբ  ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալ գրողներին, իսկ գրողն էլ ներկայացնել իր ստեղծագորությունը: 

«Փաստ է, որ բազմաթիվ գրողներ իրենց ստեղծագործությունները թողնում են թղթի վրա, տպագրելուց հետո գուցե դրանք ոչ բոլորին են հասու դառնում: Մեր հարթակը գրողներին թույլ կտա առավել լայն տարածել իրենց ստեղծագործությունները: Բացի այդ՝ նաև հայ գրողները կարող են ներկայանալ միջազգային հարթակներում: Անգլերեն սուբտիտրերով թարգամանությունը հնարավորություն կտա նրանց խոսքն ու գործը հասանելի դարձնել նաև միջազգային հարթակներում»,- ասաց Գ. Մանուկյանը:

Արևիկ Աշխարոյանն ասաց, որ Հայաստանում, նաև տարբեր երկրներում, կին գրողներն այնքան էլ ուշադրության կենտրոնում չեն,  բազմաթվ անգամ հենց հայ կին գրողներն են խոսել դրա մասին, դիմել են, բողոքել են, հոդվածներ գրել այն մասին, որ Հայաստանում առանջային տեղում են տղամարդ գրողները:

«Ընդհանրապես, այս թեման ակտուալ է նաև աշխարհում: Երբ մենք գերմանացի գրողների հետ հարցազրույցներ էինք անում, պարզվեց, որ այդ խնդիրը կա նաև Գերմանիայի նման զարգացած երկրում: Նաև ամբողջ աշխարհի հրատարակչական ոլորտում կանանց տեղը շատ ավելի քիչ է:

Ինչո՞ւ է նման իրավիճակ: Մեկ պատճառ բերեմ. կանայք երկար ժամանակ կրթություն ստանալու իրավունք չեն ունեցել, հետևաբար չեն կարողացել գրել: Հիմնային պատճառն է, թե ինչու երկու դար առաջ չկային կին հայտնի գրողներ: Թող ոչ ոք չշահարակի այն թեման, որ տղամարդիկ ավելի լավ են գրում, քան կանայք»,- ասաց նա:

Գոհար Մանուկյանն ավելացրեց, որ այդ խնդիրը կա նաև Ֆրանսիայում. «Ֆրանսիացի գրողներից մեկը հարցազրույցի ժամանակ ընդգծեց, որ իրենց մոտ մինչև այսօր, չնայած ամբողջ աշխարհում ավելի շատ ընթերցում են կանայք,  ընտրության դեպքում ավելի շատ նախընտրում են տղամարդ գրողների գործեր: Ըստ նրա, դա նաև նրանից  է, որ ասում են՝ կանայք ավելի զգացմունքային են գրում»:

Ի դեպ, այսօր  հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ,  ազգային-հասարակական անվանի գործիչ Զապել Եսայանի ծննդյան օրն է՝ 143-ամյակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}