Էրիկ Ալեքսանյան. Դանիբեկյանի՝ նման պատճառաբանություններով որոշումը հարց է առաջացնում
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որ վերջին դատական նիստում ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Ստացանք դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը։ Հրապարակում եմ որոշման պատճառաբանական մասն, առանց հավելյալ իրավական մեկնաբանությունների, քանի որ առկա պատճառաբանությունները ինքնին խոսուն են։
Կարող եմ հավելել միայն, որ նման պատճառաբանություններով որոշումը հարց է ի հայտ բերում, թե արդյո՞ք այն կայացնողը կարող է ոչ միայն նման բարդ գործով, այլև առհասարակ դատավոր հանդիսանալ, թե ոչ։ Քանի որ նման պատճառաբանությունը կարող է կամ օրենքի ու իրավունքի չիմացության, կամ քաղաքական ճնշումների ու դրանից բխող կողմնակալության հետևանք լինել»։
Ստացանք դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը։ Հրապարակում եմ...
Опубликовано Erik Aleksanyan Четверг, 4 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Աննայի ընտրությունը. Բաց թողնված հնարավորություն
- Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց հեռանալ գործի քննությունից
- Խաչատուրովը՝ դատավորին. Հանեք Ձեր դիմակը, նայեք հայելու մեջ ու Ձեզ հարց տվեք
- Ալումյանը՝ դատավորին. Ինձանից պաշտպանո՞ւմ եք այս միկրոֆոնը
- Պաշտպանը՝ դատավոր Դանիբեկյանին. Դուք կատարել եք հանցագործություն և դրա համար պետք է ենթարկվեք պատասխանատվության
- Արմեն Գևորգյանի պաշտպանն ինքնաբացարկ հայտնեց դատավոր Դանիբեկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում