Իրավագիտության դոկտոր. Ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ողջունում եմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը վերանայելու նախաձեռնությունը:
Այդպիսի օրենքներ թող շատ ընդունեն: Դրանք շատ մոտ ապագայում պետք կգան՝ ապազգային նկրտումները ( և ոչ միայն) արմատախիլ անելու անչափ բարդ առաքելության տեսանկյունից:
Իսկ ի՞նչ է եղել՝
ա) ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից և արդեն հետագայում չի ունենա որևէ բարոյական իրավունք թիրախավորելու իրենց ծնած «զավակին»
բ) միջազգային կառույցները պարտավորված կլինեն լռություն պահպանելու, ինչպես հենց այս փուլում են պահպանում և ոչինչ չեն նկատում՝ «так держать»
գ) լրատվության միջոցների «հայտնի» մասը ոչ միայն անհանգստացած չէ, այլև ցնծության մեջ է
դ) դե իսկ հանրությունը ոչ էլ փորձում է խորանալ, քանզի դա իր համոզմամբ՝ «իրեն չի վերաբերում» ….
Հ.Գ. Մի խոսքով՝ մի խանգարեք, թողեք աշխատեն …»։
Ողջունում եմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը վերանայելու նախաձեռնությունը: Այդպիսի օրենքներ թող շատ ընդունեն:...
Опубликовано Gevorg Danielyan Четверг, 4 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Նման օրենքի ընդունման պատճառն այն է, որ իշխանությունները վախենում են ճշմարտությունից. «Մեդիա պաշտպանի» ղեկավար
- ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունները ոչ մի հարց չեն լուծում, փոխարենը՝ առաջացնում են խնդիրներ. Նավասարդյան
- «Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան