Մուրացկանությունը՝ մարդու իրավունք․ ՄԻԵԴ-ը մուրացկաններին թույլ է տալիս մուրալ
Շվեյցարիայում մուրացկաններին թույլ կտան մուրացկանություն անել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկրի իշխանություններին մեղավոր ճանաչեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտելու մեջ`ողորմություն խնդրողներին հետապնդելու համար:
«Լակատուսն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ վճռով Շվեյցարիայի իշխանությունները ստիպված կլինեն փոխհատուցել ռումինացի մի կնոջ, որը մուրացկանություն էր անում Ժնևի մայրուղիներից մեկում և տուգանվել էր 500 ֆրանկով՝ մոտավորապես 466 եվրո: Քանի որ նա աշխատանք չուներ և սոցիալական օգնություն չէր ստանում, չէր վճարել տուգանքը, որի պատճառով կնոջ նկատմամբ կիրառվել էր 5-օրյա կալանք։
Յոթ տարի անց ՄԻԵԴ-ը եզրակացրեց, որ պատիժը չի համապատասխանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կամ տեղի բնակիչների իրավունքները պաշտպանելուն: Ավելին, Շվեյցարիայի իշխանությունների քաղաքականությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքի մասին հոդվածին:
Դատարանի վճռում ասվում է, որ տուժողն ապրուստի միջոց չի ունեցել, գտնվել է «ծայրահեղ խոցելի» իրավիճակում և ուներ մարդու արժանապատվության պահպանման իրավունք՝ օգնություն խնդրելու միջոցով իր իրավիճակը շտկելու համար:
Այժմ Ժնևի կանտոնը ստիպված կլինի նրան վճարել 922 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ այսօր Շվեյցարիայի կանտոնների մեծ մասում մուրացկանությունն արգելված է, իսկ որոշներում արգելված է միայն հարկադրաբար գումար խնդրել, բայց մարդը կարող է լուռ կանգնել և ողորմություն ընդունել: Մասնավորապես Ժնևում մուրացկանությունը արգելված է ավելի քան 70 տարի:
Նման արգելքներ կիրառվում են եվրոպական այլ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան և Ֆինլանդիան: Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Լյուքսեմբուրգում և Գերմանիայում սահմանված է տուգանք՝ այսպես կոչված ագրեսիվ մուրացկանության և երեխաների օգտագործման հետ կապված մուրացկանության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան