Միքայել Մինասյան. Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանությունը թուրք-ադրբեջանական գործակալների բանդայի ձեռքում է
«Քայլող մադամը ոչ մի նոր բան չի ասել, դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն է, որը սկսկել է 2.5 տարի առաջ՝ թշնամու կերպարից ստեղծելով կիրթ ու կոռուցողական գործընկերոջ կերպար, իսկ պետություն ստեղծողներից ու բանակի գեներալներից ՝ հանցագործների ու թալանչիների կերպար»,-Թելագրամի իր էջում, անդրադառնալով իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարություններին, գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նա նաև վկայակոչում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հարցազրույցը, որտեղ իմքայլականը հաստատում է, որ կորցրածը վերադարձնելու փոխարեն պետք է ապրել խաղաղության մեջ։
«Մենք հասել ենք նրան, որ Սոցապ նախարարի աթոռը զբաղեցնող վաշխառուն չի ամաչում, ԱԺ ամբիոնից ծաղրում է անօթևան մնացած արցախցիներին ՝ ասելով, որ «հետպատերազմյան Արցախում սոցիալական և հումանիտար խնդիրներ չկան»: Նիկոլականների խնդիրները լուծվում են, մինչ նրանք իշխանության են։ Հենց դա էլ թույլ է տալիս նրանց մշտապես անտեսել հասարակության կարծիքը»,-գրում է Մինասյանը։
Նախկին դեսպանը նաև գրում է՝ քչերը գիտեն, որ Իլհամի ու Նիկոլի միջև ձեռք բերված բանավոր համաձայնությամբ փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը։
«Սա հակառակորդին խաղաղեցնելու, մեր հաղթանակի բոլոր տարրերը նրան տալու, նրա բոլոր պահանջները անվիճելիորեն կատարելու նույն քաղաքականության շարունակությունն է: Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանությունը գտնվում է թուրքա-ադրբեջանական գործակալների բանդայի ձեռքում, որն ամեն րոպե ոտնահարում է պետական և ազգային շահերը: Եվ միայն մեզանից է կախված, թե որքան ժամանակ ենք թույլ տալու, որ նրանք ապրեն հարմարավետ: Առանց խնդիր»,-գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Կարևոր չէ՝ ում պատմական հողն է Արցախը». «Իմ քայլի» պատգամավոր
- Իսագուլյան. ԱԺ-ում այսօր առաջինը պետք է քննարկեին Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին հայտարարությունը
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին