Խնդրում եմ Հայկազին՝ արձագանքել. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Խնդրում եմ Հայկազին արձագանքել։
Անհետ կորած զինվորի մայրը փնտրում է որդուն։
Որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերին։
Այնուհետեւ հոկտեմբերի առաջին օրերին մի զինվոր զանգահարել է անհետ կորած զինվորի մորն ու ասել՝ իր որդու հետ ամեն ինչ լավ է։
Այդ օրվանից մայրը որդուց տեղեկություն չունի, իսկ այն համարը, որով զանգահարել էին, զրույցից քիչ անց դարձել է անհասանելի ու մինչ օրս հասանելի չէ։
Ճշտեցինք, համարը, որից զանգել են զինվորի մորը, նույնականացված է որպես՝«Հայկազ Ջաբրաիլ»։
Խնդրանքս ինչ է՝ եթե ինչ-որ մեկն այս համարով, որով զանգահարել են անհետ կորած զինվորի մորը, կարող է ճանաչել Հայկազին, խնդրում եմ արձագանքեք։
Հուսամ, Հայկազն ինքը կարձագանքի եւ կօգնի գտնել զինվորին, որի մասին վերջին տեղեկությունը զինվորի մորը հայտնել է ինքը»։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածի մայր. Անդրանիկ Քոչարյանի նմաներին էլ հանեք պաշտոնից
- Անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան