Սոված-ծարավ կմնանք օդանավակայանում այնքան ժամանակ, մինչև մեր հարցը լուծվի. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
Երեկ ՌԴ-ից հետ ուղարկված ՀՀ քաղաքացիները դեռ «Զվարթնոց»-ում են․ խնդիրը չի լուծվել։
«Դեռ ոչ մի նորություն չկա, սպասում ենք ՄԻՊ-ի կողմից ուղարկված իրավաբանի արձագանքին։ Մենք սպասելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարցերը լուծվեն։ Մենք փող ենք ծախսել, որ գնանք աշխատենք։ Մեզ իրավաբանն ասաց, որ բողոք-դիմում պետք է ուղարկվի, բայց չգիտենք՝ երբ կլինի դա, հո 2-3 ամիս չե՞նք սպասի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Նա նշեց՝ իրենք պահանջում են, որ իրենց տոմսերը գնեն ու հետ ուղարկեն ՌԴ։
«Մենք ավիաընկերություն էլ ենք դիմել, ասել են, որ իրենք մեղավոր չեն, ով տվել է մեզ բժշկական թուղթ, իր հետ պետք է հարցը լուծենք։ Իրենք ասում են՝ մենք տոմս ծախող ենք, ինչ կարող ենք անել»,- ներկայացրեց քաղաքացիներից մեկ ուրիշը։
«Թող մեր հարցերը լուծեն, գնանք էստեղից։ Սոված-ծարավ կմնանք օդանավակայանում այնքան ժամանակ, մինչև մեր հարցը լուծվի։ Ես ասում եմ, թող մեր դեպորտները հանեն, մեր տոմսերն առնեն ու ուղարկեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ օդանավակայանի անցակետից նրանք հետ էին ուղարկվել ՀՀ, պատճառը Կորոնավիրուսի թեսթի հետ կապված խնդիրներն էին։