Հասարակություն 13:44 04/02/2021 Հայաստան

Նման օրենքի ընդունման պատճառն այն է, որ իշխանությունները վախենում են ճշմարտությունից. «Մեդիա պաշտպանի» ղեկավար

«Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամի մշակած նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, «Մեդիա պաշտպան» կազմակերպության ղեկավար Սերգեյ Չամանյանի գնահատմամբ հակասահմանադրական է, հակասում է մարդու իրավունքների հիմնարար օրենքներին, մարդու՝ տեղեկացված լինելու իրավունքին:

«Անձանց մի խմբակ, ովքեր 2018 թվականին եկել են իշխանության,  90 տոկոսը նախկին լրագրողներ են կամ ՀԿ սեկտորի նախկին ներկայացուցիչներ: Այսինքն այդ մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարում էին ինֆորմացիայի, ազատ խոսքի, ազատության, մարդու իրավունքների համար,  հենց հասան աթոռի, որոշեցին, որ կարող են այս կամ այն ձև սահմանափակել հայ քաղաքացու՝ ինֆորմացված լինելու իրավունքը»,- ասուլիսում ասաց Ս. Չամանյանը: 

Նա նշեց, որ այս փոփոխությունը խախտում է ոչ միայն լրագրողների, այլ նաև քաղաքացու իրավունքները:

«Քանի որ լրատվամիջոցը ստիպված կլինի ներկայացնել իր աղբյուրը, վտանգի տակ կդնի այդ աղբյուրը, որը կարող է այժմյան դավաճան ռեժիմի կողմից ռեպրեսիաների ենթարկվել: Այդ աղբյուրը, մեծ հավանականությամբ, այլևս չի տա այն ինֆորմացիան, որը կարող էր տալ՝ մնալով անանուն: Այսինքն, քաղաքացիները կզրկվեն այն ինֆորմացիայից, որն ինքը մինչ այդ ստանում էր:

Լրագրողները կտուժեն, քանի որ ինֆորմացիան կդառնա տխուր, նույնանման: Եթե բոլոր լրատվամիջոցները լինեն նույնանման, կշահեն այն լրատվամիջոցները, որոնք դաշտում ունեն գերիշխող դիրք: Փոքր ԶԼՄ-ները, որոնք ունենում էին աղբյուրներ պետական, ուժային մարմիններում ու չէին բացահայտում, ապրում էին էքսկլյուզիվ նյութեր ունենալու հաշվին, որոնք արտատպում էին մեծ ԶԼՄ-ներում, այժմ այդ հնարավորությունը կկորի, կկորի նաև այդ ԶԼՄ-ն»,- ասաց Մեդիա Պաշտպան» կազմակերպության ղեկավարը:

Նա շեշտեց՝ վատ օրենք է, որը սահմանափակում է ոչ միայն  քաղաքացիների՝  ինֆորմացված լինելու իրավունքը, լրագրողների՝ աշխատանք ունենալու իրավունքը, ԶԼՄ-ների իրավունքը՝ լինել մասնակից և չորրորդ իշխանություն, իհարկե, պետության շահերից դուրս է, քանի որ պետությունը գլորվում է  դեպի քաղաքական անդունդ, որը կոչվում է բռնապետություն:  Ս. Չամանյանն ասաց, որ նմանատիպ պրակտիկա օգտագործում են բռնապետությունները, այն երկրները, որտեղ ժողովրդավարության մասին չեն էլ մտածում, սակայն նման պետությունների ցանկը մեծ չէ:

Նրա կարծիքով,  նման օրենքի ընդունման պատճառն այն է, որ իշխանությունները վախենում են ճշմարտությունից, քանի որ ճշմարտությունը տասնամյակներ շարունակ չի եղել իրենց «ընկեր», աշխատել են սև PR-ի, ստի, կոմպրոմատային շուկայում. «Հիշենք, որ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը խմբագիր էր մի թերթի, որը գոյատևում էր միայն նրա հաշվին, որ զբաղված էր  սև PR-ով, ոչ ապացուցված մեղադրանքներ էր ներկայացնում  կամ գումար էր ստանում, որ չգրեր այս կամ այն քաղաքական գործչի, գործարար անձի վերաբերյալ, որ հանկարծ չսևացնի: Այդ անձնավորությունը, վերջին զարգացումներից ելնելով, հասկացավ, որ կորցնում է մենաշնորհը լինել այն միակը, ով կարող է սոցցանցում «լայվով» բոլորի վրա ոչ ապացուցված կեղտ թափել, խորտակել մարդանց բարի անունը, կյանքը:

Պատերազմի ավարտից հետո որոշ մարդկանց աչքեր բացվեց,  մարդիկ սկսեցին ինֆորմացիա տրամադրել բաց, լայն ինֆորմացիոն դաշտի ներկայացուցիչներին, ոչ միայն ԶԼՄ-ներին, նաև «Թելեգրամ» ալիքներին, սկսեցին հայտնվել տարբեր կոռուպցիոն սկանդալների տվյալներ, հետաքրքրի կադրեր, լուսանկարներ՝ առանց աղբյուրի:

Դա բերեց ոչ միայն վարչապետի աթոռը զբաղերած անձի իմիջի կտրուկ անկման, նաև իր գրպանի կուսակցության անդամների, որոնց դեմքը բացահայտվում է իրենց հարևանների, համագործակիցների կողմից: Այդ ամբողջը բերում է նրան, որ կորցնում են լեգիտիմությունը. եկել են պաշտոնի կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնձգություների դեմ պայքարելու համար, բայց իրենք են կոռուպցիայի առաջին դրոշակակիրը, մարդու իրավունքների վնասողներից մեկը»:

Նա նշեց, որ իշխող ուժը կորցնում է իր դիրքերը սոցցանցերում, և, ըստ օդում կախված լուրերի, այդ օրենքով փորձում են հարվածել սոցցանցերին, որոնք չեն կարողանում կառավարել, օրինակ՝ «Թելեգրամ» ալիքները:

«Այդ օրենքը սխալ է ու չպետք է կիրառվի: Վստահ եմ, որ իրենք կընդունեն այդ օրենքը, քանի որ հրամանն իջեցվել է  վերևից»,- ընդգծեց Ս. Չամանյանը:

Այս ամենի հետևանքով, նրա խոսքով, անձնական, հեղինակային «Թելեգրամ» ալիքներն ուղղակի կդառնան անանուն, կշատանա սուտ ինֆորմացիան, որը կլինի ինչ որ քողարկված, հորինված անունի տակ:

«Այն ալիքները, որոնք ունենք հազարավոր ընթերցողներ, չեն թաքնվում անանուն լինելով, ստիպված կլինեն ուղղակի կորել դաշտից: Նույնն էլ ավանդական լրատվամիոցի մասին կարող եմ ասել»,- նշեց նա:

«Մեդիա պաշտպան» կազմակերպության ղեկավարը լրագրողական համայնքին համախմբման կոչ արեց, միասին դուրս գալ ու պայքարել, ընթերցողին ու ունկնդրին ցույց տալ՝ ինչն է ճիշտը, ոնց են իրեն խաբում, ոնց են իրենց ընտրած պատգամավորները մսխում գումարներն ու կրճատում իրենց ազատությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}