Սոցնախարարությունն անպատասխան է թողնում վիրավոր զինծառայողների ու նրանց հարազատների հարցերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված ու անցած շաբաթ կառավարության կողմից հաստատված նախագիծը, որը նախատեսում է արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողներին 500 հազար դրամ աջակցություն տրամադրել, մեծ արձագանք է գտել վիրավոր զինծառայողների, կամավորների ու նրանց հարազատների շրջանում։
Նախագծի վերաբերյալ տեղեկությունը հունվարի 27-ին հրապարակվել է նաև նախարարության ֆեյսբուքյան էջում։
Բազմաթիվ քաղաքացիներ մեկնաբանություններում հարցեր են ուղղել նախարարությանը, թե ծրագրից օգտվելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, սակայն դրանք մնացել են անպատասխան։
Պարզվում է, որ դիմելու կարգի մասին նախարարությունում էլ հստակ չգիտեն։
«Հարգելի քաղաքացի, դիմելու կարգի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- այսօր այսպես են արձագանքել նախարարության ֆեյսբուքյան էջին ուղղված հարցին։
Դեռ հունվարի 27-ին նախարարությունից խոստացել էին՝ աջակցության տրամադրման գործընթացը կներկայացվի հաջորդ շաբաթ։ Վաղն արդեն շաբաթը կավարտվի։
Հիշեցնենք, որ աջակցությունը չի տրամադրվելու միայն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ում սոցիալական երաշխիքներն արդեն ամրագրված են օրենքով։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան