
Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի փետրվարի 4-ի որոշմամբ` Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Սաֆարյանն իր պաշտոնից ազատումը հետևյալ կերպ է պարզաբանել.
«Հաշվի առնելով իմ՝ ՀՀ Զբոսաշրջության Կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունը, տեղեկացնում եմ, որ ազատումը պայմանավորված չէ աշխատանքի կամ մասնագիտական որակների վերաբերյալ դժգոհությամբ»։
Ինչպես փոխանցում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջը, նա նաև թվել է հիմնարար աշխատանքները, որոնք հասցրել է նախագծել, գործարկել կամ իրականացնել 2019-2021 թվականների ընթացքու։
Հիշեցնենք, որ Սուսաննա Սաֆարյանը պաշտոնը ստանձնել էր 2019թ-ի մարտին։