Տիգրան Աբրահամյան. Միջադեպից անցել է 5 օր ու ՀՀ որևէ կառույց պարզաբանում չի ներկայացրել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանին հիվանդ, ինչպես նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղում ձերբակալված զինծառայողներին հանձնելու վերաբերյալ ռուսական կողմի տարածած հայտարարությանը, գրում է.
«Օրեր առաջ՝ փետրվարի 1-ին, անդրադարձել էի ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում զետեղված պաշտոնական հաղորդագրություններից մեկին, որով տեղեկացում էր, որ հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, փետրվարի 1-ին փոխանցվել են Ադրբեջանին։
Թեմայի հետ կապված հիմնական հարցադրումս վերաբերվում էր ձերբակալման փաստին, հանգամանքներին, հապճեպ Ադրբեջանին վերադարձնելուն և վերոնշյալ միջադեպի՝ ՌԴ պաշտոնական խողովակներով, հայ հանրությանը հայտնելուն։
Միջադեպից անցել է 5 օր ու այդպես էլ ՀՀ որևէ կառույց այս կամ սրա որևէ էլեմենտի վերաբերյալ պարզաբանումներ չի ներկայացրել։
Հայաստանում մեծ թվով պետական կառույցները, որպես կանոն, արագ արձագանքում են միայն իրենց ղեկավարներին ուղղված քննադատություններին և օպերատիվ գործում այն ժամանակ, երբ տարածվող տեղեկատվությունը վտանգ է ներկայացնում իշխանության ընդհանուր հետաքրքրություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան
- ՌԴ ՊՆ. Ադրբեջանին են փոխանցվել երկու ձերբակալված, 16 հիվանդ զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին