Դատական դեպարտամենտը կողմ է Սահմանադրությամբ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծմանը և ունի առաջարկներ
Հայաստանի դատական դեպարտամենտը ողջունում է Սահմանադրության նախագծով Բարձրագույն դատական խորհրդի, որպես անկախ մարմնի, ձևավորումը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Սահմաանդրության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը:
«Մենք կարևորում ենք այդ մարմնի ստեղծումը դատական իշխանության կայացման գործընթացում», -ասաց Վարդապետյանը` առաջարկելով Բարձրագույն դատական խորհրդում հինգ անդամների թիվը ավելացնել` հասցնելով 7-ի, որպեսզի բոլոր ատյանները ներկայացված:
Բացի այդ, ըստ Վարդապետյանի, նկատելի է կոռուպցիոն ռիսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին վճռորոշ ձայնի իրավունք տալու կարգավորման մեջ:
«Ստացվում է, որ կարող է լինել իրավիճակ, որ 4 անդամի, համախոհների առկայության պայմաններում, եթե նախագահի ձայնը վճռորոշ է, ցանկացած որոշում, որը հինգ անդամի համար ցանկալի է, կարող է անցնել առանց խոչընդոտի: Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդում քվեարկությունը իմաստազրկվում է», -ներկայացրեց Վարդապետյանը:
Նրա դիտարկամբ, կարևոր է նաև դատական համակարգի՝ հավասարակշռման սկզբունքի վրա հիմնված լինելը, ինչը Սահմանադրության նախագծում ներդաշնակ է:
«Ներդաշնակությունը, ի թիվս այլնի, ենթադրում է առաջացած իրավական վեճերի լուծման հստակ կառուցակարգերի առկայություն և ոչ թե տարաձայնությունների արհեստական բացակայություն»,-նկատեց Վարդապետյանը:
Նա ասաց, որ իրենք ունեն առաջարկություններ, որոնք գրավոր կներկայացնեն Սահմաանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են