Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ԱԹՍ-ներով վերահսկում է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանումը․ ՌԴ ՊՆ
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը և ռազմական գործողությունները դիտարկելու խնդիրները: Այս մասին գրում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի ռազմական անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով «Форпост» և «Орлан-10» անօդաչու թռչող սարքերը:
«Միասնական կենտրոնի ռազմական անձնակազմը անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ է ստանում դեպի կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և գրանցվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:
Միասնական կենտրոնի հերթապահ հերթափոխը հավաքում, ամփոփում և ստուգում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում ցանկացած բողոք այն հարցերի կամ խնդիրների վերաբերյալ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հետ»,-ասվում է հաղորդագրությունում։
Լուսանկարները՝ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները