ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել հակառուսական պատժամիջոցների նախագիծ՝ Նավալնիի հետ կապված
Ամերիկացի մի խումբ սենատորներ Կոնգրես են ներկայացրել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով սենատոր Մարկո Ռուբիոյի հայտարարությանը:
Փաստաթուղթը կոչվում է «Ռուսաստանի Դաշնությանը չարամիտ գործունեության համար պատասխանատվության ենթարկելու մասին 2021 թվականի օրենքի նախագիծ»: Այն ներկայացրել են սենատորներ Մարկո Ռուբիոն, Քրիս Կունսը, Բեն Կարդինը, Միթ Ռոմնին, Քրիս Վան Հոլլենը և Ռիչարդ Դուրբինը:
«Օրինագիծը [նախատեսում է] թիրախային պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումների մեջ», - ասված է հայտարարության մեջ:
Հեղինակները նաև խնդրում են ԱՄՆ իշխանություններին պարզել՝ արդյո՞ք Ռուսաստանը քիմիական և կենսաբանական զենք է օգտագործել:
Բացի այդ, պատժամիջոցները կարող են ազդել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա: Փաստաթղթի հեղինակները Գերմանիային կոչ են անում հրաժարվել նախագծին աջակցելուց:
Ավելի վաղ Գերմանիան չէր բացառել նոր պատժամիջոցները՝ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան