Քանյե Ուեսթն ամուսնալուծությունից առաջ Քիմ Քարդաշյանի տնից վերցրել է իր 500 զույգ կոշիկը
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից բաժանվելու լուրերի ֆոնին, նրա տնից վերցրել է իրեն պատկանող 500 զույգ կոշիկը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Page Six-ը:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Քանյե Ուեսթը ոչ թե վերցրել է բոլոր իրերը, այլ միայն մի քանիսը, այդ թվում` սպորտային կոշիկների իր մեծ հավաքածուն:
Ենթադրվում է, որ Քիմ Քարդաշյանը իր քույրերի հետ միտումնավոր է լքել Կալաբասասի առանձնատունը, որպեսզի ամուսինը կարողանա վերցնել այն ամենը, ինչ հարմար է համարում:
Հունվարին մամուլում հայտնվեցին Քիմի ու Քանյեի ամուսնալուծության մասին լուրերը: Փետրվարին երկրպագուները սկսեցին խոսել ամուսինների վերամիավորման մասին այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանի հագին տեսան ռեփերի Yeezy ապրանքանիշի հողաթափերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին