Սուրեն Սարգսյան. Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ՝ և վերջ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Մեր արտաքին քաղաքականության մասին
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ՝ և վերջ:
Մեզ համար պետք է գործեն հետևյալ սկզբունքները, կանոնները և առաջնահերթությունները:
1. Առաջինը՝ Հայաստանի շահերը:
2. Երկրորդ, մեր ռազմավարական դաշնակցի շահերը (բարեբախտաբար միջազգային հարցերում մեր շահերն ու դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են:)
3. Հարաբերություններ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ՝ Թբիլիսի, Թեհրան, Վաշինգտոն, Պեկին, Բրյուսել (ԵՄ), Փարիզ:
4. Մաքսիմալ բարեկամներ, մինիմալ թշնամիներ: Պետք է աշխատել այն մայրաքաղաքների հետ, ում հետ հնարավոր է հարաբերություն հաստատել: Օրինակ Ալ Ռիադ, Իսլամաբադ: Չես կարողանում բարեկամանաս, իր պես դիրքավորվիր՝ միչև վերջ:
5. Ունեցիր հստակ ռազմավարություն կարևոր տարածաշրջանների մասով: Օրինակ՝ Մերձավոր Արևելք:
6. Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն և ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում:
7. Օգտագործիր արտաքին քաղաքական բոլոր գործիքներդ: Սփյուռք, լոբբի, եկեղեցի և այլն:
8. Միշտ իմացիր աշխարհից ինչ ես ուզում: Օրինակ հիմա՝ չգիտենք:
9. Հաշվի առ, որ բոլորը քո տարածաշրջանում մրցակցում են: Բոլորը: Երկու տարբերակ ունես: Կամ պետք է ոտքի տակ ընկնես, կամ օգտվես այդ մրցակցությունից: Միայն պրագմատիզմը կօգնի: Միայն:
Եվ ամենակարևորը: Միշտ իմացիր, որ քեզ ոչ ոք պարտավոր չի օգնել կամ աջակցել»։
Մեր արտաքին քաղաքականության մասին Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ՝ և վերջ: Մեզ համար պետք է գործեն...
Опубликовано Suren Sargsyan Среда, 3 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով․ Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք
- Սուրեն Սարգսյան. Տապալված հայ-չինական հարաբերությունները
- Սուրեն Սարգսյան. Բայց չնեղվեք, դուք Մակունցին ուղարկեք դեսպան
- Սուրեն Սարգսյան. Տապալված դիվանագիտության հարավասիական ուղղությունը
- Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի երկու թեկնածու է առաջարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան