Ակցիա. Կանչ ենք ստացել, ասացին մարդ կա, նոպա ունի
Դաշնակցական մի քանի երիտասարդներ այս պահին ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Մինչ նրանցից մի քանիսն իրենց ձեռքում պահել էին «Նիկոլ դավաճան», «Դավաճանը պետք է հեռանա» գրություններով պաստառներ, շտապ օգնության մեքենայի ազդանշանի ներքո բժշկական խալաթով երկու աղջիկներ շենքին մոտեցրեցին սայլակը։
Նրանց ուղեկցող կինը լրագրողներին հայտնեց.
«Կառավարության շենքից կանչ են ստացել, որ գիժ կա, նոպա ունի, շեղում ունի, նրան պետք է շտապ բժշկի մոտ տանել»։
Ակցիային կարող եք հետևել News.am-ի ուղիղ հեռարձակմամբ։