Ներկայացվել է մարզիկների վարքագծի կանոնների պահպանման առաջին տարբերակը
Միջազգային օլիմպիական կոմիտեն և Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն ներկայացրել են մրցումների ընթացքում մարզիկների վարքագծի կանոնների պահպանման առաջին տարբերակը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Նորամուծություններից մեկը բջջային հավելվածն է, որը մարզիկ-մարզուհիները ստիպված կլինեն օգտագործել խաղերի ընթացքում և իրենց առողջական վիճակի վերաբերյալ հաշվետվություններ ուղարկել առողջապահական մարմիններին:
Կազմակերպիչները հատուկ ուշադրություն կդարձնեն մարզիկների վարքագծին: Մարզավանի բոլոր բնակիչները պետք է հնարավորինս խուսափեն ֆիզիկական շփումներից իրենց թիմի անդամ չհանդիսացող անձանց հետ և պահպանեն 2 մետր հեռավորություն:
Մարզիկներին կարգելվի նաև մրցումներին ներկա լինել որպես հանդիսատես: Տոկիո մեկնելուց առնվազն 72 ժամ առաջ, նրանք պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ և արդյունքը ներկայացնեն կազմկոմիտե:
Խաղերին մասնակցելու համար պարտադիր չէ պատվաստվել վիրուսի դեմ։ Նախանշված կանոնները կգործեն բոլոր մասնակիցների համար, անկախ այն հանգամանքից պատվաստված են , թե՝ ոչ
Տրիբունաներում երկրպագուներին արգելվելու են վանկարկումները, նրանք կարող եք ծափահարություններով աջակցել մարզիկներին:
Կարգազանցները կհեռացվեն մրցումներից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան