Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են
Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Աբովյանի Խ. Աբովյանի անվան N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։
«Մեզանից ոմանց, նորանշանակ տնօրենի ցուցումով կամ հաղորդմամբ կանչել են ոստիկանություն և եթե չներկայանանք քրեկան գործեր են հարուցվելու։ Հիմա մենք բոլորս բերման ենք ենթարկվել կամ ինքնաենթարկվել։ Այսպիսի բան , հուսով եմ մոտակա ժամանակներում ՀՀ-ում այլևս չենք տեսնի»,-համացանցում տեղեկացրեց ուսուցիչը ։
Նա նաև դիմեց աշակերտներին ՝ հույս հայտնելով․
«Աշակերտներին պետք է ասեմ, որ քանի իրական ուսուցիչներ կան դուք այսպիսի Հայաստանում չպետք է ապրեք»։
Ավելի վաղ, դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրված էր տեղեկություն, որ Քարմիլե Առաքելյանի հաղորդմամբ, Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժին է հրավիրվել նաև փոխտնօրեն Արմեն Ավագյանը ու տնտեսվար Ն. Քամալյանը և Թ. Մելքոնյանին: