Իշխանությունը որոշել է պայքարել լրատվական ինկոգնիտո աղբյուրների դեմ․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը «Տելեգրամի» իր էջում գրում է․
«Իշխանությունը որոշել է պայքարել լրատվական ինկոգնիտո աղբյուրների դեմ: Այդպիսի լրատվականները վերջին 2 տարում զգալիորոն շատացել են, քանի որ լրագրողական հանրությունը կանխատեսել էր այս իշխանության ատելությունն ազատ մամուլի նկատմամբ, իսկ քաղաքական գործիչներն իրենց մաշկի վրա զգացել են քննադատության հետևանքով քաղաքական հետապնդումները: Այս երկու հանգամանքները դարձան այդպիսի լրատվամիջոցների շատացման ու հանրային պահանջարկի ավելացման պատճառ:
Ինկոգնիտո լրատվամիջոցների բազմանալն ինքնապաշտպանության միջոցներից մեկն է դարձել: Իսկ պետական հարկադրանքով պայքարը դրա դեմ ամենամեծ անմտությունն է և մեծացնելու է ինկոգնիտո լրատվամիջոցների լսարանը:
Մարդիկ հասկանում են, որ պետությունն արգելում է գաղտնի աղբյուրներով ճշմարտության բացահայտումը, որն էլ բերելու է այդ գաղտնի աղբյուրների էլ ավելի պոպուլյարացմանը:
Իշխանության այս նախագիծն էլ, ինչպես մնացած բոլորը, ունենալու է հակառակ էֆեկտը»: