Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել
Արցախում փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2078 քաղաքացու հետազոտություն, որից 475-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր
- Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել