
Արցախում ջերմաստիճանը կհասնի +24-ի
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
ԱԻՆ հրապարակած կանխատեսումների համաձայն, փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում կգրանցվի +20 աստիճան տաքություն, Տավուշում՝ +23, Վայոց Ձորում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում՝ +13-+14, Շիրակում ու Կոտայքում՝ +7։ Արցախում այդ օրը ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-ի։
Երևան քաղաքում փետրվարի 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև։ Վաղը վերեկը երևանում կգրանցվի +11 աստիճան տաքություն, փետրվարի 9-ին օդի ջերմաստիճանը կգրանցվի +14-ի։