«Ժողովուրդ». Արդյոք արդյունավետ են ծախսվել ընդդեմ կորոնավիրուսի ստացած միլիարդները, թե ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը մտադիր է ստուգել Առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը:
Բացի այս, Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը ստուգելու է նաև ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի կողմից Covid-19-ով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը շուրջ 13 մլրդ 244 մլն դրամ գումար է ծախսել:
Ինչևէ, մեզ մնում է սպասել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության ավարտին՝ հասկանալու համար՝ արդյոք արդյունավետ են ծախսվել ընդդեմ կորոնավիրուսի ստացած միլիարդները, թե ոչ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։