«Հրապարակ». Արցախի նախագահականում տպավորություն է, կարծես ոչինչ չի եղել, որից պետք էր հետևություններ անել
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանում թեժ քննարկում է սպասվում` օրակարգում է 2021 թ․ բյուջեի նախագիծը, որը, ընդդիմադիր պատգամավորների հավաստմամբ, որևէ տողով չի հուշում, որ գործ ունենք հետպատերազմական, խնդիրներով լեցուն Արցախի ֆինանսական փաստաթղթի հետ։ «Որևէ ծախս չի կրճատվել, որևէ ոլորտում խնայողություն չի արվել, անգամ ծառայողական ավտոմեքենաների համար նախատեսվող բյուջեն է մնացել նույնը, ինչ նախորդ տարի»,- ասաց մեր աղբյուրը։
Իսկ նախագահականին հատկացվող բյուջեն 200 միլիոն դրամով աճել է՝ հասնելով մոտ 800-ի։ Իհարկե, դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Պետական վերահսկողական ծառայությունը կառավարության կազմից տեղափոխվել է նախագահի ենթակայության ներքո, սակայն, բացի այդ, նախագահականում խորհրդական, օգնականների թվի կրճատում էլ չի եղել։ «Կյանքը՝ ինչպես պատերազմից առաջ, ասես ոչինչ չի եղել, որից պետք էր հետևություններ անել»,- ասաց մեր աղբյուրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։