Երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ. Մհեր Գրիգորյան
«Ես տեսա որ ահազանգեր կան, բայց «Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագիրը հաջողությամբ մեկնարկել և գործարկել ենք։ Ես այսօր վիճակագրությունը խնդրեցի և պարզվեց, որ ընդամենը 7 քաղաքացու դեպքում է, որ մեկնելու խոչընդոտ է առաջացել»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Անտեսելով ահռելի մեծ թվով մեկնողների փաստը՝ նա հավաստիացրեց, որ նաև Հայաստան եկողների մեծ թիվ կա, որը համարեց կարևոր տնտեսական գործոն է։
Փաշինյանի հորդորով անդրադառնալով խնդրին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ «Ճամփորդիր առանց Covid-19»-ի հավելվածով ճամփորդելու մոդելը մեկամսյա փորձնական ծրագիր էր համարվում, բայց այդ մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել և փետրվարի 15-ից օրական լինելու է 4 կանոնավոր չվերթ։
«Այս երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրերով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։ Ըստ էության հավելվածը լիարժեք աշխատում է»,-ասաց փոխվարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է որակում պետական պարտքը 750 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու փաստը
- Կառավարությունն այսօր կփակի Մարալիկի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը և կուսակցություններին կհատկացնի 104 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան