Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 583 նոր դեպք, մահացել՝ 19 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 583 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական Առաջին ալիքը։
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 605 թեստ, այստեղից 9 917-ը՝ հակագենի արագ թեստով և 6 688-ը՝ «ՊՇՌ»:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 260 480 դեպք: Ապաքինվել է ևս 671 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 251 748 :
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 240 անձ:
Կարանտինային գոտիներում ունենք 430 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 341 մարդ»,- նշված է տեղեկության մեջ: