
Ահազանգից հետո դպրոցի Աբովյանի դպրոցի նախկին տնօրենը հրավիրվել է ոստիկանություն
Ազգային օրակարագ կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի դպրոցների կառավարման խորհուրդներում յուրայիններին նշանակելու մեր ահազանգից հետո, Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժին է հրավիրվել նաև փոխտնօրեն` Արմեն Ավագյանը, նաև տնտեսվար Ն. Քամալյանը և Թ. Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ դպրոցի կոլեկտիվը և աշակերտական կազմը արդեն տևական ժամանակ պայքարում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կադրային քաղաքականության դեմ:
Տնօրենի վերջին «ընտրության» արդյունքում, «հաղթել» է մարզպետի կնոջ, եղբոր կնոջ և կնոջ քրոջ հովանավորյալ թեկնածուն:
Երեկվանից դպրոցի կոլեկտիվը դասադուլ և գործադուլ է անում»։