Կառավարությունն այսօր կփակի Մարալիկի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը և կուսակցություններին կհատկացնի 104 մլն դրամ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 32 հարցից զեկուցվող է միայն 2-ը, իսկ 3-ը գաղտնի են քննարկվելու:
Գործադիրն այսօրվա որոշմամբ կփակի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը և այն կվերածի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի, որում չի լինի վերոնշյալ ծառայությունը:
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համար նախատեսված գումարից մոտ 104 մլն դրամ կհատկացվի Հայաստանի Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին.
Կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից տրվող աջակցություն.
Ընդամենը 103,725.6
այդ թվում`
1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 5,208.5
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 9,150.7
3. «Իմ քայլը» դաշինք - 78,006.3
4. «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 4,303.4
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 7,056.7
Կառավարության մեկ այլ որոշմամբ կհաստավի փորձագիտական հանրության կողմից չընդունված և քննադատության արժանացած հանրակրթության պետական նոր չափորոշիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան