«Հայոց պատմություն» , «Հայ գրականություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների աղմուկն ու լռությունը
Այսօր կառավարությունում քննարկվում էր կրթության նոր չափորոշիչի հարցը, նախագիծը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի առաջարկով ներկայացնում էր վերջինիս տեղակալ տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նախագծի ներկայացումից հետո առաջարկեց անդրադառնալ նաև հայ եկեղեցու, պատմության և գրականության առարկաների շուրջ բարձրացված աղմուկին:
Հարցին որոշեց պատասխանել նախարար Վահրամ Դումանյանը և վստահեցրեց, որ այդ հարցերի շուրջ աղմուկը այս պահին չկա:
Դումանյանը նշեց , որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ է, իսկ «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների ուղղությամբ հանդիպում է եղել ԳԱԱ գործընկերների հետ:
«Քննարկել ենք և հասկացել, թե իրական աղմուկը ինչի շուրջ է, այդ պատճառները վերացված են, այլևս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա, անցել ենք գործնական փուլ, և որևէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում»,-հայտարարեց Դումանյանը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ աշակերտների կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):
Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը:
Նախագծով ամրագրվում է պարտադիր չորս առարկաները՝ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։
Նախագծով առաջարկվում է հրաժարվել բացասական կամ անբավարար միավորային շեմից, իսկ գնահատման գործիքակազմը կսահմանվի առանձին միասնական կարգով։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան համար Ամուլսարի շահագործումը անվտանգության հարց է, Հայաստանի համար՝ վտանգի
- Կառավարությունը երկրի տնտեսական շոկը կհաղթահարի նաև կանեփ արտադրելով
- Երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ. Մհեր Գրիգորյան
- Կառավարությունն այսօր կփակի Մարալիկի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը և կուսակցություններին կհատկացնի 104 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան