ԲՀԿ-ն առաջարկում է ցմահ ազատազրկել պետական դավաճաններին
Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը շրջանառութան մեջ են դրել ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանն ու Նաիրա Զոհրաբյանը։
Վահե Էնֆիաջյանի խոսքով, նախագծով առաջարկվում է խստացնել պատժամիջոցները՝ պետական դավաճանության և լրտեսություն իրականացնելու համար։
«Սա համարում ենք, որ առավել մեծ հանցանք է, և որևէ այլ հանցանքի հետ չի կարող համադրվել կամ համեմատվել։ Եվ, եթե ավելի մանրամասնենք, թե ինչի մասին է խոսքը, ապա մենք առաջարկում ենք, որ ավելի խստացվեն պատիժները թշնամու կողմն անցած, օտարերկրյա պետությանը կամ կազմակերպությանը, ինչպես նաև դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հայտնելը, տեղեկություններ հանձնելը, կամ հանձնելու նպատակով հավաքելը։ Հատկապես վերջին ժամանակահատվածի զարգացումները ցույց են տալիս, որ տարեր հարթակներով հայտարարություններ են տարածվում ամենատարբեր պետական պաշտոնյաների կողմից, որ տեղի են ունեցել դավաճանություններ»,- ներկայացրեց պատգամավորը։
Նա նշեց, որ գործող օերնքով պետական դավաճանություն իրականացրած անձի համար նախատեսված է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով, իսկ այժմ առաջարկվում է, որ այդ ժամկետը սահմանվի 20 տարի, որոշ դեպքերում նաև՝ ցմահ։
Իմքայլական պատգամավոր Աննա Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր չէ սահմանել վերին և ստորին շեմեր։
Ի պատասխան, Վահե Էնֆիաջյանը նշեց, որ դրա մասին մտածել են իրենք, և այդ իրավակարգաորումը առաջինից երկրորդ ընթերցում գուցե լինի։
«Իրավական բոլոր տեսակի հարցերը լուծելի են, և համարում եմ, որ այո, պետք է լինի վերին և ստորին շեմ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան