Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է որակում պետական պարտքը 750 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու փաստը
Կառավարության այսօրվա նիստում տեղեկացվեց, որ կառավարությունը հաջողությամբ իրականացրել է 750 մլն դոլարի եվրոբոնդերի թողարկում:
Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ նշեց, որ թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով.«Դրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել»:
Նա նման մեծ ծավալի պարտքի բեռի ավելացումը գնահատեց որպես հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակ.«Կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա: Արձանագրեմ, որ թողարկման տոկոսը 3.8 է, որը նույնպես շատ հաջող է գնահատվում»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ փորձեց տնտեսական տերմիններով գերհագեցած խոսքում համոզել, որ վատ չէ, երբ պետության պարտքը մեծանում է. «Առաջին հայացքից պետական պարտքի բացարձակ թվով աճն ընկալվում է բացասական երևույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի վարքագիծը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի»։
Նրա խոսքով՝ պեությունը որը բյուջեում ունի դեֆիցիտ չի կարող մտածել անվանական արժեքով կամ բացարձակ արժեքով պետական պարտքի նվազման մասին, որոևհետև տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում նաև պարտքով:
Ըստ Ջանջուղազյանի՝ միակ դեպքը, երբ կարող է քննարկվել բացարձակ թվով պարտքի նվազման հարցը, այն է, որ նպատակադրում արվի դեֆիցիտը հասցնել զրոյի, երբ որ ինչ-որ ժամանակի ընթացքում այն կդառնա հնարավոր:
«Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք ունեցել, չունենք և մեծ հավանականությամբ չենք ունենա, որովհետև այն զարգացմանը նպաստող քաղաքականություն չի կարող համարվել: Հետևաբոր՝ քանի դեռ կա պետական բյուջեի դեֆիցիտ անխուսափելի է պետական պարտքի բացարձակ աճը»,- հայտարարեց Ջանջուղազյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան