Հունվարին սննդամթերքի համաշխարհային գները կտրուկ բարձրացել են
Հունվարին պարենի համաշխարհային գները ռեկորդ են սահմանել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հայտնել է, որ դրանք 2014-ի հուլիսից ի վեր հասել են առավելագույնի:
Հունվարին FAO- ի պարենային ապրանքների գների ինդեքսը միջինը կազմել է 113,3 կետ՝ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 4,3 տոկոսով ավելի: Ամենաշատը թանկացել են հացահատիկային մշակաբույսերը, բուսական յուղերը և շաքարավազը: Հացահատիկի շուկայում ամսվա գներն աճել են 7.1 տոկոսով:
Ցորենի գինն աճել է 6,8 տոկոսով` համաշխարհային մեծ պահանջարկի և Ռուսաստանի կողմից վաճառքի ծավալների ակնկալվող անկման պատճառով:
Բուսական յուղի գների ինդեքսն աճել է 5,8 տոկոսով, ինչը ռեկորդային է 2012-ի մայիսից: Դեկտեմբերի համեմատ շաքարի գներն աճել են 8,1 տոկոսով, կաթնամթերքինը՝ 1,6 տոկոսով, մսամթերքինը՝ 1 տոկոսով: