ԱՄՆ-ում մանկական սննդի մեջ հայտնաբերվել է մկնդեղ, կապար և սնդիկ
ԱՄՆ-ում մանկական սննդի հանրաճանաչ ապրանքանիշերում հայտնաբերվել են ծանր թունավոր մետաղների, այդ թվում՝ մկնդեղի, կապարի, կադմիումի և սնդիկի բարձր պարունակություն: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տնտեսական և սպառողական քաղաքականության ենթահանձնաժողովի կայքում:
Ենթահանձնաժողովի փորձագետները ուսումնասիրել են Gerber, Nurture Inc, Hain Celestial Group Inc, Beech-Nutrition ընկերությունների ներքին փաստաթղթերը: Ստուգումն իրականացվել է սննդի մեջ մետաղների առկայության մասին հաղորդումներ ստանալուց հետո, որոնք բաժինը ստացել էր մեկ տարի առաջ:
Ուսումնասիրությունը պարզել է, որ մանկական սնունդը պարունակում են մկնդեղի, կապարի, սնդիկի և կադմինիումի վտանգավոր քանակներ, որոնք վնասակար են երեխաների համար:
Փորձագետները նշում են, որ արտադրողները գիտակցված և առանց որևէ նախազգուշացման պիտակի վաճառում են այդ ապրանքները որևէ կասկած չունեցող ծնողներին:
ԱՄՆ իշխանությունները նախատեսում են հասնել ընկերությունների արտադրական քաղաքականության վերանայմանը և պետական մակարդակով համապատասխան ստանդարտների ընդունմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա